Բաժիններ՝

Երևանում անշարժ գույքը թանկացե՞լ է

Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա Երևանում բազմաբնակարան շենքերի մեկ քառակուսի մետրի միջին գինը տարվա ընթացքում թանկացել է 19900 դրամով կամ 8%-ով։

Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա մարտի վերջին մեկ քմ-ի գինը արժեր 249 900 դրամ, իսկ այս տարվա մարտի վերջին՝ 269 800 դրամ։

Անշարժ գույքի թանկացման այս ցուցանիշը՝ հատկապես արտագաղթի ֆոնին, կարող է զարմանալի թվալ։ Սակայն ամեն ինչ պարզ է դառնում, երբ անշարժ գույքի գները դիտարկում ենք դոլարով (սովորաբար անշարժ գույքի գին որոշելիս մարդիկ որպես հիմք վերցնում են արտարժույթը՝ նոր միայն այն վերածում են դրամի)։

Ansharj-guyq-Hayastan

Կարդացեք նաև

Նախորդ տարվա մարտին 1 ԱՄՆ դոլարն արժեր 389 դրամ, իսկ այս տարվա մարտի վերջին՝ 420 դրամ։

Այսինքն՝ նախորդ տարվա վերջին Երևանում բնակարանի 1քմ-ի գինը 641 դոլար էր, իսկ այս տարվա մարտին՝ 642 դրամ։ Այսինքն՝ անշարժ գույքի գինը Երևանում փոփոխություն չի կրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031