«Եթե տղերք եք, դուխ ունեք, եկեք` ես այստեղ եմ». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ թաղային հեղինակություններին

«Ոնց որ մարդիկ, մոռանալով, թե որն է պետականությունը, և ով է սպարապետ Գարեգին Նժդեհը, Անդրանիկ Մարգարյանի անունից, Աշոտ Նավասարդյանի անունը պղծելով՝ թաղային հեղինակությունները իրենց համարում են Հանրապետական կուսակցության միահեծաններ, որ մեր քաղաքը, Նոր Նորքը, մասիվները պատկանում են նրանց։ Ոչ, այդպես չէ»,- այսօր Նորքի Նորքի 1-ին զանգվածում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր «Բարև, Երևան» դաշինքի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ Նոր Նորքի 5-րդ զանվածում, Միկոյան փողոցի վրա Վարդան անունով մի քաղաքացի իր խմբով խոչընդոտել է «Բարև, Երևան» դաշինքի ակտիվիստներին բուկլետներ բաժանել այդ հատվածում:

«Եթե այդ տղերքը դուխ ունեն, անուն ունեն, թող հիմա գան այստեղ, որովհետև ես չեմ վախենում Սարգսյանից, ոչ այս կամ այն մարզպետներից, ոչ էլ թաղային հեղինակություններից»,- շարունակեց Ր. Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ եթե այդ մարդիկ ուզում են վախեցնել  «Բարև, Երևան»-ին կամ Երևանի ցանկացած բնակչի, իր հետ գործ ունեն: «Դե ուրեմն, եթե տղերք եք, դուխ ունեք, եկեք` ես այստեղ եմ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս