Թիվ 7/15 ընտրատեղամասում տեղի ունեցած ծեծկռտուքը չեն արձանագրում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ թիվ 7/15 ընտրատեղամասում միջադեպ էր տեղի ունեցել ԲՀԿ ավագանու թեկնածու Ջիվան Պողոսյանի և հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Սամվել Զախարյանի միջև:

Միջադեպն արդեն ավարտվել է, սակայն հանձնաժողովը չի պատրաստվում արձանագրել միջադեպը՝ պատճառաբանելով, թե այն չի խոչընդոտել տեղամասի աշխատանքները, և որ այն տեղի է ունեցել տեղամասից դուրս:

Սակայն միջադեպը սկսվել է տեղամասի ներսում, իրար քաշքշելով, աստիճանների վրա հրելով դուրս են եկել բակ և այնտեղ շարունակել:

Ինչևէ: Հանձնաժողովի նախագահն ասում է, որ ինքը «խնդիր» չունի, և ով ուզում է՝ կարող է արձանագրություն կազմել, սակայն որևէ մեկը չի պատրաստվում միջադեպն արձանագրել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031