Բաժիններ՝

5 միլիոնատեր, ովքեր իրենց ունեցվածքը վաստակել են նորաձևության շնորհիվ

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է այն 33 միլիոնատերերի ցանկը, ովքեր իրենց ունեցվածքը կուտակել են նորաձևության շնորհիվ: Ներկայացնում ենք ցանկի առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրած անձանց:

1. 77-ամյա իսպանացի Ամասիո Օրտեգան Zara բրենդի ակցիաների 60 տոկոսի սեփականատերն է: Նրա ունեցվածքը գնահատվում է 57 մլրդ դոլար:

2. Louis Vuitton ապրանքանիշի հիմնադիր Բերնար Արնոն 64 տարեկան է: Նրա ունեցվածքը գնահատվում է 29 մլրդ դոլար: Բիզնեսմենն այս տարի պատրաստվում է  բացել հայտնի ապրանքանիշի թանգարանը:

Prada2

Կարդացեք նաև

3. H&M ապրանքանիշի կառավարման մասնագետ Սթեֆան Պերսոնը 65 տարեկան է: Նրա ունեցվածքը գնահատվում է 28 մլրդ դոլար:

Prada3

4. 7 տարեկանում Լեոնարդո դել Վեկիոն հոր մահից հետո հայտնվեց մանկատանը: Դպրոցն ավարտելուց հետո նա աշխատանքի անցավ ֆաբրիկայում, որը ավտոմեքենաների և ակնոցների համար մասեր էր պատրաստում: 1961-ին, երբ նա դարձավ 26 տարեկան, հիմնեց Luxottica ապրանքանիշը, որը զբաղվում է արևային ակնոցների արտադրությամբ: Այժմ իր հայրենիքում՝ Իտալիայում, նրան ակնոցների արքա են անվանում: Հայտնի Ray-Ban և Oakley ապրանքանիշերը ևս պատկանում են Luxottica-ին: Նրա ունեցվածքը գնահատվում է 15,3 մլրդ դոլար:

Prada4

5. Pinault-Printemps-Redoute ընկերության սեփականատեր Ֆրանսուա Պինոյի ունեցվածքը գնահատվում է 15 մլրդ դոլար: Նշված ընկերության կազմում են այնպիսի հանրահայտ ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Gucci-ն, Stella McCartney-ը, Alexander McQueen-ը, Yves Saint Laurent-ը:

Prada5

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս