«Շիրակի մարզի դատախազը Յայլոյանին ասաց` դու պիար ես անում» (տեսանյութ)
«Ցայգ» հ/ը փոխանցմամբ՝ Փաստաբանների պալատի անդամները մայիսի 3-ին հանդիպել են ՇՄ դատախազ Կարեն Շահբազյանի և Ոստիկանության Գյումրու բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի հետ: Քննարկման ընդհանուր թեման եղել է փաստաբան Թամարա Յայլոյանի մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրը:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին վերջինս ասուլիս էր հրավիրել, որտեղ հայտարարել էր, որ ինքն ապրիլի 23-ին ենթարկվել է անհարգալից վերաբերմունքի Ոստիկանության Գյումրու բաժնի որոշ աշխատակիցների կողմից: Գյումրի կատարած այցի ընթացքում Փաստաբանների պալատի անդամները գոհ են մնացել հատկապես Գյումրու ոստիկանապետի վերաբերմունքից և, ըստ իրենց, անհամաձայնություններ են ունեցել ՇՄ դատախազի հետ:
Մանրամասները՝ «Ցայգ» հ/ը տեսանյութում: