Ծրարը թողել են, քվեաթերթիկը՝ տարել դուրս
Արաբկիր վարչական շրջանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղակայված թիվ 5/27 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10:15-ի սահմաններում հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է, որ քվեախցիկում դատարկ ծրար է եղել, որը քաղաքացիներից մեկը փոխանցել է հանձնաժողովի անդամներին:
Հանձնաժողովի որոշ անդամներ դժգոհել են, թե այդպիսով «կարուսել» քվեարկություն է սկսվելու, սակայն հանձնաժողովի մյուս անդամները այդ փաստը բացատրել են նրանով, թե «պարզապես երկու ծրարներ իրար կպած են եղել»:
Ներկաները պնդում էին, որ պետք է արձանագրություն կազմել, քանի որ քվեաթերթիկը դուրս է հանվել՝ ընտրական «կառուսելի» համար:
Նշենք, որ դպրոցի բակում որոշ տղամարդիկ էին խմբված, որոնք հետևում էին քվեարկության եկող մարդկանց անցուդարձին:



