Քրիստինա Ագիլերան 10 մլն դոլար արժողությամբ վիլլա է գնել (լուսանկարներ)
Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան Բևեռլի Հիլզում նոր վիլլա է գնել: Ինչպես հաղորդում է starhit.ru կայքը, նախկինում այդ տանը բնակվել է դերասանուհի Ադրիան Մալուֆը: Այնտեղ բնակվելու համար դերասանուհին յուրաքանչյուր ամիս 20 հազար դոլար է վճարել:
Նոր վիլլան Ագիլերան գնել է 10 մլն դոլարով: Այդ գումարն ունենալու համար նա ստիպված է եղել վաճառել Բևեռլի Հիլզում գտնվող իր բնակարաններից մեկը: Այդ բնակարանը երգչուհին վաճառել է 13 մլն 500 հազար դոլարով: