Նաիրա Զոհրաբյանը՝ «Բարև Երևանին». Թող դատի տան

«Թող «Ժառանգությունը» դատի տա»,- 168.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են իրենք վերաբերվում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ իրենք հանցագործության մասին հաղորդումով դիմելու են ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ «Բարև Երևան» դաշինքը  ԲՀԿ Տիգրան Ուրիխանյանին մեղադրում է իրենց հասցեին զրպարտչական տեղեկություններ տարածելու մեջ: Իսկ զրպարտչականը այն է, որ Ուրիխանյանը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերը լցվել են  ՀՀԿ ներկայացուցիչներով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031