Բաժիններ՝

Երգչուհի Եվա Ռիվասը վերջերս Մոսկվայի կենտրոնում շատ շքեղ, հայտնի կարաոկե-ակումբ է գնել (լուսանկարներ)

«Ես փոխել եմ անունը, ինտերիերը, աշխատակազմը: Հուլիսի 13-ին՝ իմ ծննդյան օրը, տեղի կունենա կարաոկե-ակումբի պաշտոնական բացումը, որտեղ ներկա կգտնվեն Ռուսաստանի աստղերն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Սա շատ պատասխանատու աշխատանք է, ներկա պահին իմ ամբողջ ժամանակը դրա վրա է գնում: Ես գործնականորեն չեմ քնում, «ապրում եմ» ակումբում, բայց փոխարենը՝ շատ շուտով Մոսկվայում բոլորի շուրթերին կլինի ամենանորաձև կարաոկե-ակումբներից մեկի վառ անվանումը՝ «RIVAS»: Մնացածը կպատմեմ բացումից հետո»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Եվա Ռիվասը:

 – Եվա, բավականին երկար ժամանակ է՝ Հայաստանում չեք եղել: Չե՞ք ցանկանում վերադառնալ Երևան:

– Գիտեք՝ հնարավոր է վերադառնալ այնտեղ, որտեղ երբևէ ապրել ես: Ես երբեք չեմ ապրել Հայաստանում, և դրա համար կարող եմ միայն ափսոսալ: Ճիշտ է, ես, երկար ժամանակ է, Երևանում չեմ հայտնվել, բայց դրա համար մի պատճառ ունեմ՝ ես գտնվում եմ այնտեղ, որտեղ խտացված է իմ աշխատանքի մեծ մասը: Ցավոք սրտի, մեծ մասամբ ես Ռուսաստանում եմ աշխատում, իսկ Հայաստան կգամ եթե ոչ՝ աշխատանքի բերումով, ապա ուղղակի հանգստանալու նպատակով: Ափսոսում եմ, որ մոտ ժամանակներս այդպիսի շքեղություն ինձ չի սպասվում:

Rivas2

Կարդացեք նաև

– Այս պահին ինչո՞վ եք զբաղված Ռուսաստանում:

– Օյ, այստեղ այնքան աշխատանք, զվարճություն, ընկերներ ունեմ: Իմ կյանքն այստեղ եռում է և միայն թափ է հավաքում: Ես հիմա փորձում եմ հյուծող ծանրաբեռնվածությունը հաղթահարել: Նոր ձայնասկավառակ եմ գրում, հանդիսանում եմ նոր ակումբի տերը, իսկ դա, հավատացեք ինձ, շատ դժվար է: Բացի այս ամենից՝ ես կին եմ և ստիպված եմ հետևել տան հարմարավետությանը, մաքրությանը, ջերմությանը… Ամեն ինչին, որպեսզի իմ փեսացուն իրեն գոհ զգա: Մասնակցում եմ նաև բազմաթիվ բարեգործական ակցիաների, ծրագրերի, պատրաստվում եմ մենահամերգի, բացի դրանից էլ՝ պետք է իդեալական տեսք ունենալ, այդ պատճառով էլ հաճախում եմ դիմահարդարման, մերսման, մարզադահլիճ և այլն:

– Ապագայում ի՞նչ ծրագրեր եք նախատեսել՝ նոր դուետներ, տեսահոլովակներ սպասվո՞ւմ են:

– Ես միշտ ասում եմ՝ եթե չես ցանկանում ծիծաղեցնել Աստծուն, մի պատմիր քո ծրագրերի մասին: Ամեն ինչ՝ իր ժամանակին: Կարող եմ ասել, որ շատ ծրագրեր ունեմ:

– Հետևո՞ւմ եք հայկական շոու-բիզնեսի նորություններին:

– Եթե անկեղծ լինեմ՝ մեր երգիչ-երգչուհիների նոր երգերին, նախագծերին, տեսահոլովակներին շատ ուշադիր չեմ հետևում, բայց իմ խումբը, որը հետևում է հայկական շոու-բիզնեսի բոլոր իրադարձություններին, ամեն առավոտ հաղորդում է ինձ ամենակարևոր նորությունները: Այդ պատճառով էլ՝ ես գրեթե ամեն ինչ գիտեմ:

Rivas4

Իսկ ռուսական շոուբիզնեսում դժվա՞ր է հաստատվել:

– Ոչ, ամենևին էլ դժվար չէ, ուղղակի դրա համար քո ամբողջ ժամանակն է պահանջվում: Ինչպես ասում են՝  այնտեղ էլ ձեռքերդ կհասնեն:

Ի՞նչն է Ձեզ դուր գալիս ռուսական շոուբիզնեսում, և ի՞նչը՝ ոչ:

– Գիտեք, ես չէի ցանկանա այս հարցին պատասխանել: Ամեն ինչ էլ ունի իր պլյուսները, մինուսները: Տարիներ շարունակ ապրելով Մոսկվայում և աշխատելով շոու-բիզնեսում՝ ես անգիր սովորել եմ մի քանի բաներ, որոնց շնորհիվ կարող եմ ինքս որևէ արտիստի պրոդյուսերը լինել՝ հաշվի առնելով իմ կապերը, փորձը և նպատակասլացությունը:

– Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Ձեզ անվանում են սեքսուալ հայուհի և երգչուհի:

– Ես այս ամեն ինչին հիանալի եմ վերաբերվում, իսկ ամենակարևորը՝ հանգիստ: Յուրաքանչյուր կնոջ աշխատանքն է՝ լինել սեքսուալ, հմայիչ և ցանկալի: Եթե նա այդպիսին չէ, ապա կարելի է կարծել, որ նրա կյանքը չի հաջողվել, քանի որ մնացած բոլոր հատկանիշները հանդիսանում են կնոջ գրավչության պտուղները, այդ թվում և՝ ուղեղը:

Rivas3

– Լուսանկարիչների կողմից առաջարկներ կա՞ն:

– Շատ առաջարկներ կան, հատկապես՝ Մոսկվայից, և, իմիջիայլոց, բավականին հետաքրքիր առաջարկներ են: Լուսանկարելու դիմաց ինձ գումար են առաջարկում, բայց ինձ դրա համար ժամանակը չի հերիքում, իսկ ինչ վերաբերում է գումարին՝ որպես վճար, դրա կարիքը ես չունեմ:

Rivas

– Ինչպես հայտնի է՝ Եվրատեսիլ 2013-ում Հայաստանը ներկայացնելու է «Դորիանս» ռոք խումբը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ հնարավորություններ ունի խումբը: Դուք երկրպագելո՞ւ եք նրանց:

– Իհարկե, ես երկրպագելու եմ Գոռին և իր խմբին: Նա իմ ընկերն է, գործընկերը և ուղղակի մարդ, ում ստեղծագործությունները ես հարգում և սիրում եմ: Ես նրան մաղթում եմ հաջողություն, ոգեշնչում, քաջություն և ուղղակի մարդկային հաջողություն, որը կօգնի նրան «Եվրատեսիլ»-ում գրավել առաջին տեղը և բերել այն Հայաստան: Ես ուրախությունից բոլորից բարձր կգոռամ, հավատացեք ինձ:

– Ի՞նչ փոփոխություններ կան անձնական կյանքում, Դուք երջանի՞կ եք:

– Ես շատ երջանիկ եմ, նույնիսկ կարող եմ ասել, որ ես աշխարհում ամենաերջանիկ կինն եմ: Ինձ արժանի տղամարդ է սիրում և գնահատում, ով ստիպեց ինձ մոռանալ մնացած բոլորի գոյությունը: Դրա համար շնորհակալ եմ նրան: Եթե կինը սիրո հարցում երջանիկ է, ապա հաջողությունն իր կյանքում ուղեկից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս