Բաժիններ՝

Դեվիդ Մոյեսը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը. Ակումբի պաշտոնական կայք

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում սըր Ալեքս Ֆերգյուսոնին կփոխարինի Դեվիդ Մոյեսը, ով ներկայում գլխավորում է «Էվերթոն»-ը: Այս մասին հայտնում է Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը։
«Երբ մենք քննարկում էինք գլխավոր մարզչի թեկնածուներին, ապա եկանք այն եզրահանգման, որ Դեվիդ Մոյեսը կլինի իդեալական տարբերակ: Այժմ նա մեր թիմում է»,- Մոյեսի նշանակումը մեկնաբանել է ֆերգյուսոնը:

50-ամյա Մոյեսը նույնպեաս շոտլանդացի է՝ ինչպես Ֆեգյուսոնը։ 1998-2002թթ. նա գլխավորել է «Փրեսթոն Նորթ Էնդ» ակումբը, իսկ 2002 թվականից «Էվերթոնի» գլխավոր մարզիչն է։ Թեպետ «Էվերթոնը» նրա գլխավորությամբ որևէ տիտղոս չի նվաճել, Մոյեսը 3 անգամ ճանաչվել է Անգլիայի լավագույն մարզիչ։

Այն մասին, որ Ֆերգյուսոնն ընթացիկ մրցաշրջանից հետո վերջնականապես կհեռանա թիմից, հայտնի դարձավ մայիսի 8-ին։ Շոտլանդացին 26 տարի գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Այդ ընթացքում թիմը 13 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը և 3 անգամ դարձել Եվրոպայի չեմպիոնների լիգայի հաղթող։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031