Բաժիններ՝

Միլիոնատեր Մայքլ Բլումբերգի 10 բիզնես կանոնները

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է Նյու Յորքի քաղաքապետ, միլիոնատեր Մայքլ Բլումբերգի 10 բիզնես կանոնները:

  1. Ես խղճում եմ այն անձանց, ովքեր չեն սիրում այն աշխատանքը, որն իրենց եկամուտ է բերում: Պետք է սիրել այն, ինչով զբաղվում ես:
  2. Անդադար և ինքնամոռաց աշխատանքը մեծացնում է հաջողության հասնելու ձեր հնարավորությունները: Սակայն դա չի երաշխավորում, որ ամեն ինչ իդեալական է լինելու: Երբեմն արժե հույս դնել պատահականության վրա:
  3. Ես միշտ լրջորեն եմ վերաբերվել իմ կարիերայի աճին, սակայն երբեք հաջողության հասնելու հստակ պլան չեմ ունեցել: Բանն այն է, որ ես կյանքը որպես գրաֆիկ չեմ ընդունում:
  4. Ես շատ եմ սիրում կիրակի երեկոները, որովհետև գիտեմ, որ ինձ սպասվում է աշխատանքային հինգ օր:
  5. Հաշվե՛ք՝ որքան ժամանակ եք անցկացնում աշխատավայրում և ճանապարհին: Եթե ստացված թիվը ձեզ չի գոհացնում, նշանակում է՝ դուք  խղճալի վիճակում եք:
  6. Ես գերադասում եմ գործել, և ոչ թե՝ ռազմավարության մշակմամբ զբաղվել: Ես սիրում եմ ամեն ինչ ինքս անել և չեմ վախենում «ձեռքերս կեղտոտել»:
  7. Եթե դուք տեսնում եք, որ որևէ մտահղացում ձեզ անհրաժեշտ արդյունքներ չի բերում, խորը շունչ քաշեք և ավարտեք այդ պայքարը:
  8. Մարդիկ լավագույն բանն են, որ կան իմ ընկերությունում: Իմիջիայլոց, մեր աշխատակիցներից ոչ մեկը, այդ թվում՝ ես, առանձին աշխատասենյակ չունի:
  9. Երբեմն շրջապատված լինելով մեր հաջողության պտուղներով՝ ես ընկնում եմ ֆրուստրացիայի մեջ և ցանկանում եմ ամեն ինչ նորից սկսել:
  10. Եթե դուք ցանկանում եք պետական աշխատող լինել, ես ձեզ խորհուրդ եմ տալիս նախ միլիոնատեր դառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս