Բաժիններ՝

Տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առթիվ հունիսի 6-14-ը Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում կմեկնարկի Ա. Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը: Նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով և անցկացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը:

Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը լայն է։ Մասնակիցներ են ընդգրկվում աշխարհի տարբեր երկրներից (ԱՄՆ, Ճապոնիա, Կորեա, Կոլումբիա, Իտալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն)։ Ժյուրիի կազմում ընդգրկված են աշխարհում մեծ ճանաչում ունեցող հեղինակավոր երաժիշտներ:

«Այս մրցույթը պրոֆեսիոնալ տոն է, որը կազմակերպվում է Հայաստանում և նաև պրոպագանդում է Արամ Խաչատրյանի անունը: Մրցույթի բացմանը գալու է  աշխարհի լավագույն թավջութակահար Գոթյե Կապյուսոնը: ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Ճապոնիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից Հայաստան են գալու աշխարհի լավագույն թավջութակահարները և միմյանց հետ մրցելու են»,- ասաց Սերգեյ Սմբատյանը:

Կարդացեք նաև

Նշենք, որ բազմաթիվ դիմորդներից ընտրվել է 26 մասնակից, իսկ մրցույթի հաղթողը հնարավորություն կունենա տարբեր երկրներում համերգներով հանդես գալ: «Աշխարհում թավջութակահարների մրցույթներ շատ չեն կազմակերպվում, և սա, կարծում եմ` լավագույններից մեկը կլինի»,- հավելեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

Գոհար Արամյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս