Բաժիններ՝

Վարունգի օգտակար հատկությունները

Վարունգը շատ դրական ազդեցություն է թողնում առողջության վրա հատկապես ամռան ամիսներին, քանի որ այն պարունակում է ջուր և սննդարար նյութեր, որոնք կարևոր են առողջ մարմին ունենալու համար: Վարունգը պարունակում է վիտամիններ A, C, ֆոլիաթթու, մանրաթել, մագնեզիում, կալիում, սիլիցիում: Սիլիցիումն ամրացնում է  մեր հյուսվածքները: Վարունգը բուժում է տարբեր մաշկային խնդիրները, աչքերի տակի այտուցները և արևայրուքը: Այս հիանալի բանջարեղենը պարունակում է նաև կոֆեինաթթու և ասկորբինային թթու, որոնք կանխում են օրգանիզմի ջրազրկումը, և հենց այս պատճառով էլ վարունգն օգտագործվում է այրվածքների և դերմատիտի դեպքում: Վարունգը հայտնաբերվել է Հնդկաստանում 10.000 տարի առաջ և այնտեղից տարածվել է աշխարհով մեկ:

Եգիպտոսի, Հունաստանի և Հռոմի հին քաղաքակրթություններում վարունգն օգտագործել են ոչ միայն՝ որպես բանջարեղեն, այլև՝ որպես մաշկի համար հիանալի թերապևտիկ միջոց: Հայտնի է, որ Լյուդովիկոս XIV-ը շատ էր սիրում այս բանջարեղենը, և նրա հրամանով ջերմոցներում աճեցնում էին վարունգ, որպեսզի նա կլոր տարին կարողանար ճաշակել այն: Առաջին գաղթականներն են վարունգը տեղափոխել  Միացյալ Նահանգներ:

Վարունգը կանխում է օրգանիզմի թթվայնությունը, բարձրացնում է  մաշկի տոնուսը, կարգավորում է արյան pH-ի մակարդակը, արյան ճնշումը, հյուսվածքների նորմալ աշխատանքը, ամռան ընթացքում կարգավորում է մարմնի ջերմաստիճանը: Վարունգը միզամուղ միջոց է. կանխում է երիկամային քարերի առաջացումը: Այս բանջարեղենը հակազդում է միզաթթվին և  կանխում է բորբոքային պրոցեսները հոդերում, ասթման և աղիների խնդիրները: Այն դրական ազդեցություն է թողնում մազերի աճի վրա և օգտագործվում է որպես բնական դեղամիջոց՝ փսորիազը, էկզեման և բշտիկները բուժելու համար:

Գեղեցիկ կազմվածք

Կարդացեք նաև

Վարունգը հարուստ է սիլիցիումով, որը կարևոր բաղադրիչ է` մկանները, ջիլերը, աճառները և ոսկորներն ամուր և առողջ պահելու համար: Առողջ և փայլուն մաշկի համար բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել վարունգի հյութ: Վարունգը պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը բնական խոնավեցնող միջոց է, և դրա կեղևը հաճախ օգտագործվում է այրվածքները և աչքերի տակի այտուցները բուժելու համար: Ասկորբինային թթուն և կոֆեինաթթուն թույլ չեն տալիս, որը օրգանիզմը ջրազրկվի:

Կանխում է փորկապությունը և ապահովում երիկամների առողջությունը

Վարունգը մանրաթելի և ջրի հիանալի խառնուրդ է, որը հեռու է պահում փորկապությունից և երիկամային քարերից: Վարունգը պարունակում է վիտամին C, սիլիցիում, կալիում և մագնեզիում, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար: Վարունգի մեջ պարունակվում է մոտ 96% ջուր, որն իր որակային չափանիշներով շատ բարձր է գնահատվում սովորական ջրից: Խորհուրդ է տրվում վարունգն ուտել  կեղևով, քանի որ կեղևը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A:

Կարգավորում է արյան ճնշումը

Գիտական հետազոտությունները պարզել են, որ մագնեզիումով, կալիումով, մանրաթելով հարուստ սննդամթերք ընդունելու դեպքում մարդկանց ճնշումը կարգավորվում է: Մի խումբ մարդիկ, ովքեր տառապում էին բարձր ճնշմամբ, սննդակարգում ներառել են ծովամթերք, ցածր յուղայնությամբ կաթնամթերք, թռչնի միս և այս սննդակարգով ճնշումը 5.5 միավորից իջեցրել  են 3 միավորի:

Շաքարախտ

Դեռ հնուց հայտնի է, որ վարունգն օգտակար է շաքարախտով հիվանդների համար: Վարունգը պարունակում է մի հորմոն, որը շատ կարևոր է բետա-բջիջների համար՝ ինսուլինի արտադրման ժամանակ: Վարունգի մեջ Glycemic-ի ցուցանիշը զրո է: Կարևոր ածխաջրերը և նրանց ազդեցությունն օրգանիզմի վրա չափվում է Glycemic-ի ցուցանիշով: Յուրաքանչյուր սննդամթերք պարունակում է տարբեր տոկոսադրույքով կարևոր սննդարար նյութեր: Ածխաջրերը բարձրացնում են գլյուկոզայի մակարդակը, սակայն վարունգի մեջ առկա ածխաջրերը հեշտ են մարսվում շաքարախտով հիվանդների կողմից: Վարունգ ուտելով՝ հավասարակշռված ենք պահում գլյուկոզայի մակարդակը:

Ապահովում է մարմնի առողջությունը

Վարունգն ունի հիանալի մաքրող հատկություններ. այն հեռացնում է օրգանիզմի տոքսինները և թունավոր հեղուկները: Շատ դեպքերում վարունգն օգտագործում են արթրիտը բուժելու համար, քանի որ այն հեռացնում է միզաթթուն: Վարունգի և գազարի հյութը հիանալի դեղամիջոց են ռևմատիզմով տառապող հիվանդների համար: Եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր միզապարկը, երիկամը, լյարդն առողջ լինեն, ապա օգտագործեք վարունգի հյութ: Վարունգի հյութը հեշտացնում է սպիտակուցների մարսումը, կարգավորում արյան է ճնշումը, բուժում է հոդատապը, էկզեման: Եթե Դուք ունեք ստամոքսի և թոքերի խնդիրներ, ապա սննդակարգում ներառեք վարունգ: Հիշեցնենք նաև, որ վարունգն ապահովում է մկանների ճկունությունը, իսկ նրա մեջ պարունակվող մագնեզիումը կարգավորում է արյան շրջանառությունը և հանգստացնում է նյարդերը: Քանի որ վարունգը հարուստ է հանքանյութերով, այն կանխում է ձեռքերի և  ոտքերի եղունգների կոտրտվելը:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս