
54-ամյա Մադոննան միջոցառմանը ներկայացել է միայն զուգագուլպաներով (լուսանկարներ)

Օրերս Նյու Յորքի թանգարաններից մեկում կայացել է Metropolitan Met Ball-2013 անունը կրող ցուցահանդեսին նվիրված տոնակատարությունը: Ինչպես գրում է eg.ru կայքը, միջոցառմանը ներկա են եղել հայտնի մի շարք աստղեր. նրանց թվում՝ նաև 54-ամյա երգչուհի Մադոննան: Երգչուհին, սակայն, իր կերպարով ցնցել է բոլորին:
Նա կրել է միայն պիջակ, զուգագուլպաներ և վարդագույն կոշիկներ: Կայքի փոխանցմամբ՝ Մադոննայի այս հագուստը ճանաչվել է լավագույններից մեկը: Միջոցառմանը ներկա երգչուհիներ Քեթի Փերիին, Բեյոնսեին, դերասանուհի Սառա Ջեսիկա Պարկերին չի հաջողվել նման գնահատականի արժանանալ: