Բաժիններ՝

Փաստաբան Թամարա Յայլոյանի գործն ուղարկվել է ՀՔԾ

Ապրիլի 23-ին Գյումրիում  հնչած կրակոցների հայտնի գործով վկա Վարդան Ղուկասյանի եղբորորդու փաստաբան Թամարա Յայլոյանին վիրավորելու և նրա հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ (Հատուկ քննչական ծառայություն): Այս մասին 168.am-ի հետ զրուցում ասաց փաստաբանը:

«Շիրակի մարզի դատախազությունը նյութերը, այսինքն՝ ինձնից վերցրած բացատրությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Գործով զբաղվում է նաև ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը»,- ասաց Թամարա Յայլոյանը:

Հիշեցնենք, որ օրերս փաստաբան Թամարա Յայլոյանը հայտարարել էր, որ Գյումրիի ոստիկանության աշխատակիցները վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել իր մասնագիտական գործունեությունը կատարելու ընթացքում: Թամարյա Յայլոյանը ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների գործի քննության ժամանակ ներկայացել է որպես վկա՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի փաստաբան:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս