Վլադիմիր Գասպարյան. Ես և գողականների, և հարիֆների ոստիկանապետն եմ (տեսանյութ)

Այսօր Հաղթանակ զբոսայգում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ խոսելով ընտրությունների օրը «թաղի տղաների» ներգրավվածությանը, և այն պնդումներին, թե մայիսի 5-ին «թաղի տղաների ընտրության օրն էր», ասել է.

«Մեր հասարակությունը բազմաշերտ է, և ես նույն այդ թաղի տղաների ոստիկանապետն եմ նույնպես: Եվ գողականների, և հարիֆների…. երբ տեսնում եք 4-5 հոգի կուտակված՝ դա համարում եք թաղի տղա, իմ ընկալումները տարբեր են»:

Լրագրողի դիտարկմանը, թե՝ «մեզ ասում էին՝ մենք այս թաղի ավտարիտետն ենք», Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է. «Ես էլ խորհուրդն եմ տալիս այդ ժամանակ ասես, որ դու էլ ասա դու ձեր թաղի ավտարիտետն ես, դրա համար ես տենց ասում»:

Տեսանյութը՝ panorama.am-ի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս