Րաֆֆի Հովհաննիսյան. Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը հաղթեց, պարտվեցի ես

«Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը հաղթեց: Միանշանակ հաղթեց: Ժողովուրդը հաղթեց, պարտվեցի ես»,- այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ իրենից ավելի պարտվել է Սերժ Սարգսյանը:

«Իսկ մայիս հինգին՝ որպես այդ պայքարի շարունակություն՝ իշխանություն ենք, թե ընդդիմություն, հերոս, թե շարքային, պարտվեցինք մնացած բոլորս: Այս հաղթանակի օրը չխտացնեմ գույները, բայց բոլորս՝ ինձնից սկսած, գտնվում ենք պարտության մեջ: Դա վերաբերում է Սերժ Սարգսյանին, անուններով չէի խոսի, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր- Պետրոսյանին, մնացած բոլորիս է վերաբերում:

Հինգ տարի, եթե մեր հանրապետությունը պետք է դուրս գա, եթե պետք է որևէ մեկը զիջի, որևէ մեկը քավության նոխազը դառնա, ընդդիմադիր լինի, թե իշխանական՝ դա կլինեմ ես: Եթե որևէ մեկի համար պետք է: Եթե ձեզ համար, հավատացյալները դուք եք, եթե որևէ մեկի համար այդ հաշիվ տվողը, քավության նոխազը, ոչ մի բան չարած մարդու նկատմամբ հաշիվ տվողը պետք է՝ ես եմ դա»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031