
W222. Mercedes-ի նոր մեքենան՝ S դասում (լուսանկարներ)

W222: Այս անունն է կրում Mercedes-Benz-ի նոր մեքենան, որն առայժմ հնարավոր է տեսնել միայն լուսանկարներով։
Ինտերնետում հայտնվել են Mercedes-Benz բրենդի նոր մեքենայի առաջին լուսանկարները։ S դասի այս մեքենան, որն առայժմ ստացել է W222 կոդային անվանումը, իր մեջ համատեղում է հարմարվետությունը, ոճը և վստահելությունը։
Մեքենայի կառավարման վահանակը կազմված է 12.3 դյույմանոց երկու էկրաններից, որոնցից առաջինը տեղեկատվական բնույթի է, մյուսը՝ ժամանցային։
Ուղևորությունն ավելի հաճելի դարձնելու համար ուղևորների նստատեղը ստացել է մերսող մեխանիզմ։ Նստատեղերը համալրված կլինեն նաև այլ հնարավորություններով՝ ակտիվ օդափոխություն և տաքացում։ Սրահը կունենա օդի մաքրման հատուկ համակարգ, որը թույլ կտա ազատվել դրսից ներթափանցած թունավոր գազերից։
Մեքենայի տեխնիկական պարամետրերը դեռևս հայտնի չեն։
Մեքենայի տեխնիկական պարամետրերը դեռևս հայտնի չեն։
Համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2013 թվականի սեպտեմբերին և տեղի կունենա Ֆրանկֆուրտի ավտոսալոնի շրջանակներում։