Ադրբեջանական գործակալը` աղջկա պրոֆիլով, փորձում է բացահայտել հայ հաքերներին (տեսանյութ)

Ադրբեջանական գործակալները «գեղեցիկ դեմքերով» փորձում են բացահայտել Հայկական կիբեր բանակ (Armenian Cyber Army) հաքերային խմբավորման անդամներին ու հասկանալ, թե նրանք ովքեր են: Այս մասին ահազանգում է տեղեկատվական անվտագության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ վերջիններս ընկերանալով հայերի հետ, նշում են, որ իբր թե ուզում են օգնել հայ հաքերներին:

Հարցի վերաբերյալ 168.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ փորձագետից:

«Ադրբեջանական կողմը, կարծում եմ, հետաքրքրված է հայկական կողմի հաքերային խմբավորումներով, հատկապես սեպտեմբեր ամսվանից, երբ մի քանի օրով պարալիզացվել էր ադրբեջանական մամուլի և մի շարք պետական կայքերի աշխատանքը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

 

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական հաքերային պատերազմը հատկապես մեծ թափ ստացավ ադրբեջանական իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելուց։

Ըստ փորձագետի` նմանատիպ փոխհրաձգություն կիբեռ տարածքում վաղուց չէր եղել։ 

«Հիմա նրանք փորձում են հասկանալ, թե ինչ քանակի և որակի մասնագետների հետ գործ ունեն»,- ասաց Ս. Մարտիրոսյանը` մեկնաբանելով Հայկական կիբեր բանակ հաքերային խմբավորման բացահայտմանը ուղղված ադրբեջանական գործակալների վերջին գործողություննները: Փորձագետը դժվարանում է ասել՝ դրանք պետական անվտանգությո՞ւնից են,  պարզապեսթե ադրբեջանական հաքերնե՞ր, թե՞ երկուսը միասին, սակայն նշում է, որ  վերջիններս, ամեն դեպքում բավականին անգրագետ են:

Տեղեկացնենք, որ Հայկական կիբեր բանակ հաքերային խմբավորումը բավականին ակտիվ է. վերջիններս տարբեր առիթները բաց թեն թողնում, լինի դա տոն, թե հիշատակման տարելից/օր,  և այլն, ադրբեջանական կայքերը կոտրելու համար: Այսպես,  մայիսի 9-ի տոնակատարություննների կապակցությամբ, հայ հաքերները կոտրել են մի շարք ադրբեջանական կայքեր` տեղադրելով նյութեր Շուշիի ազատագրված հերոսների մասին և այլն։

Նրանք կայքեր էին կոտրել նաև ապրիի 24_ի նախօրեին` Ցեղասպանության մասին լուսանկարներ և տեսանյութեր տեղադրելով։

Կայքեր կոտրել էին Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ`տեղադրելով հայ սպայի նկարները՝ «Ծնունդդ շնորհավոր Գուրգեն Մարգարյան» մակագրությամբ։

Այսքանից հետո զարմանալի չէ, որ ադրբեջանցիները փորձում են բացահայտել խմբին։ Քանի որ վիրտուալ միջավայրում համակարգչային և ծրագրավորման գիտելիքների առումով ակնհայտորեն զիջում են հայերին, ոչ մի հակաքայլ չեն կարողանում բանեցնել։ Այդ իսկ պատճառով փորձում են գործի դնել այլ միջոց՝ խորամանկությունը։

Ստեղծում են կեղծ պրոֆիլներ սոցիալական ցանցերում (ֆեյքեր)՝ ոչ ադրբեջանական անուններով և հիմնական համակրելի աղջիկների կերպարներով, ընկերության առաջարկ են ուղարկում հայ օգտատերերին և փորձում «ներսից» տեղեկատվություն ստանալ։

Նրանցից մեկը՝ ոմն Նառա Ստոցկայա, փորձել է կապի մեջ մտնել Սամվել Մարտիրոսյանի հետ։ Թերևս իմանալով, որ վերջինս բավականին տեղեկացված է այս դաշտում և կապ ունի հայ հաքերների հետ, նա ներկայացել է որպես մի մարդ, ով ցանկանում է օգնել Հայկական կիբեր բանակին։

Ս.Մարտիոսյանի համոզմամբ՝ վերջինիս հիմնական նպատակը ՀԿԲ-ի վերաբերյալ տեղեկատվութուն ստանալն էր։ Փորձագետը որոշ ժամանակ շարունակել է շփումը և ի վերջո որոշել է վերջ դնել այդ ամենին՝ պատռելով կեղծ օգտատիրոջ դիմակը։ Նա կոչ է արել բոլոր հայ օգտատերերին հեռացնել այդ պրոֆիլը իրենց օգտատերերի շարքից, ինչպես նաև տեղադրել է տեսանյութեր՝ բացահայտելով ադրբեջանական գործակալի դիմակը։

 

Տեսանյութեր

Լրահոս