Հովիկ Աբրահամյանը՝ ԱԺ բուֆետի սննդի գների մասին. Մի լավ բան ենք անում, փորձում եք սևացնել

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ԱԺ քառօրյայի վերջին օրը վերաբացված բուֆետում, որը սպասարկում է «Արտ-Լանչ» կազմակերպությունը, սննդի չափաբաժինը չէր համապատասխանում դրանց գներին, ինչն էլ, ըստ մամուլի, դժգոհությունների առիթ է հանդիսացել: Պարզվում է՝ կես բաժին սննդի գինը խորհրդարանի բուֆետում գրեթե չէր տարբերվում նախկինում մատուցվող մեկ բաժնի գնից։ Տեղեկություններ կային, թե խորհրդարանի բուֆետի գնացուցակից մտահոգ է եղել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

168.am-ը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ են լուրերը, թե ինքը մտահոգություն է հայտնել խորհրդանաչնիբուֆետի գնային քաղաքականության առումով, ինքն է՞լ է համարում, որ ԱԺ բուֆետի սնունդը թանկ է:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահն արձագանքեց. «Ազնիվ չեք, է: Ի՞նչն է թանկ: Մի լավ բան ենք անում, փորձում եք սևացնել: Եկեք՝ միասին գնանք, կտեսնեք: Գոնե վերանորոգումը հավանո՞ւմ եք, մաքուր է, չէ՞: Մնում է գների հարցը, հա՞: Ես խոստանում եմ անձամբ վերահսկել՝ ինչ գներ են դրել»:

Հարցին, թե հնարավո՞ր է վերանայեք գները, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Եթե օբյեկտիվ թանկ է… բայց ես չեմ հավատում: Կներեք: Որովհետև ռիսկ չէին անի, չէին համարձակվի»:

Կարդացեք նաև

Մենք զրուցեցինք նաև ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի հետ, ով փոխանցեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ԱԺ աշխատակազմին` պարզաբանել ԱԺ բուֆետի գնային քաղաքականության հետ կապված լրատվամիջոցներում բարձրացված խնդիրը, իսկ սպասարկվող կազմակերպությունն էլ արդեն կարգավորել է սննդի չափաբաժինների գների հետ կապված խնդիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս