«Սա սկիզբն է նոր պատերազմի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության մասին: Ըստ նրա` այս նոր զարգացումը կբերի Հայաստանում Արևմուտքի և Ռուսաստանի նոր առճակատման:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մեկն է այն փոքրաթիվ քաղաքական գործիչներից, որ հրապարակայնորեն հայտարարում է, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը Հայաստանին կանգնեցնելու է ինքնիշխանության կորստի փաստի առաջ:
Երեկ Ծաղկաձորում ընթացող ՍԴՀԿ 20-րդ համագումարում ընտրվել է 11 հոգանոց վարչություն, որտեղ Հայաստանը ներկայացնում է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Գևորգ Պերկուպեկյանը:
Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքը սահմանակից է Ադրբեջանին: Գյուղը մինչև 1988 թվականը եղել է ադրբեջանական և նույն թվականին էլ վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականներով:
HTC One սմարթֆոնը կարող է թողարկվել ոսկյա պատյանով: Ճիշտ է` դեռևս այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն մամուլում հայտվել են լուսանկարներ, որոնց համաձայն` սարքի պատյանը ստեղծված է հենց ոսկու գույնով:
Երևանի Իսրայելյան փողոցի 37 շենքի վերելակի հորանից փրկարարները դի էին դուրս բերել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել էր, որ ստեղծվել է հանձնաժողով դեպքի տեխնիկական քննություն իրականացնելու համար:
Մենք, իհարկե, ոչ բոլոր դեղորայքների գծով և ոչ բոլոր շուկաները կարող ենք ուսումնասիրել, քանի որ օրենքով մենք նայում ենք միայն այն շուկաները, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ:
Առաջիկայում մենք հնարավոր է «.am» դոմենից բացի` ունենանք նաև «.հայ» մեսրոպատառ դոմենը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` նշելով, որ առաջիկայում իրենց հ/կ-ն պատրաստվում է դիմել ICANN միջազգային կազմակերպությանը` մեսրոպատառ դոմեն գրանցելու համար:
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով Լոռու մարզի անտառներում և չոր խոտածածակ տարածքներում ստեղծվել է խիստ հրդեհավտանգ իրավիճակ: «Հայ Անտառ» ՊՈԱԿ-ն ու Լոռու մարզային փրկարարական վարչությունը բնակչությանը զգոնության կոչ են անում:
Եղել են քաղաքացիներ, ովքեր մարզպետին դիմել են նաև առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ու բնակարանի գրանցման խնդրով: Նույն աղբյուրի փոխանցմամբ` 1 քաղաքացի դիմել է նաև շինանութի խնդրանքով:
Տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ այսուհետ ձայնի միջոցով կարող են ծանոթանալ օրենքներին: Այդ ամենը հնարավոր է «ՀՀ օրենքների դրույթներ հաշմանդամություն ունեցող անձանց համար» աուդիոսկավառակի և www.audioinform.am ձայնային կայքի միջոցով, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր` սեպտեմբերի 13-ին:
Դերասան, հաղորդավար, հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի տնօրեն Խորեն Լեւոնյանը եւ դերասանուհի, «Laki Dessert Art Studio»-ի հիմնադիր Լիկա Մեսրոպյանը երեկ` սեպտեմբերի 12-ին, ամուսնացել են:
Դալմայի այգիների նախկին հողօգտագործող, «Սոնա-Դալմա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ անցած տարիներին ակտիվ բողոքող հողօգտագործողներին փոխհատուցում տրվել է, իսկ ով ավեի պասիվ է եղել, նրանց հանդեպ քաղաքապետարանը խտրական վերաբերմունք է դրսևորում և մինչ օրս փոխհատուցում չի տրվել, թեև չեն էլ մերժում, պարզապես գումար չկա:
Այսօր գլխավոր դատախազության շենքի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հրաժեշտ տալու համար հավաքվել էին դատախազության համակարգի աշխատողները:
Այսօր ՀՀ կառավարությունը նիստում ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը:
«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներում այժմ էլ առկա են որոշակի թերացումներ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Հայաստանում իմ գործընկերները այստեղ հավաստիացրեցին, որ որեւէ ճնշում չի եղել Հայաստանի նկատմամբ՝ կայացնելու այդ ընտրությունը․․․ Իսկ ես ո՞վ եմ, որ դա հարցականի տակ դնեմ։ Միեւնույն ժամանակ մեր քննարկումներում ընդամենը երկու օր առաջ մեր խորհրդարանում, մեր գործընկերներից ոմանք բողոքեցին, որ ավելանում են ճնշումները տարբեր ձեւերով:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահը ուրբաթ օրը Ստեփանակերտում հայտարարեց, թե երջանիկ է գտնվելու Լեռնային Ղարաբաղում:
Մարդիկ, ովքեր 10 օր առաջ ասում էին, թե մեր ապագան եվրոպական արժեքներն են և եվրաինտեգրումը, թե Հայաստանը չի կարող մտնել Մաքսային միություն, որովհետև չունենք ընդհանուր սահման, ինքնիշխանության կորուստ է, այսօր հակառակն են ասում:
Հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկը կաշխատի մինչև 2026 թվականը: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ԱԷԿ-ի գործունեության ժամկետը նածխատեսվում է երկարաձգել 10 տարով: Մինչ այդ, ՄԱԳԱՏԵ-ի համաձայնությամբ, ԱԷԿ-ի շահագործման վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թ-ը: Ըստ Ա.Մովսիսյանի՝ այդ ընթացքում կկառուցվի նոր էներգաբլոկը:
Հայաստանը սերտ կապ ունի Եվրոպական արժեքների հետ: Քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեն` անդրադառնալով Հայաստան-Եվրոպա հարաբերություններին:
Ինչպես տասն օր առաջ, երբ գրեթե ամբողջ մարդկությունը սպասում էր Սիրիայի համար աղետալի այն գիշերվան, երբ ԱՄՆ հրթիռները պետք է բախեին Սիրիայի լեգիտիմ իշխան Բաշար Ասադի դռները՝ ոչնչացնելով նրա ուժերը և ստրատեգիական կառույցները, իսկ աշխարհի հզորների ու մութ ուժերի սպասավոր միջազգային մամուլը ուռճացնում էր սպասվող արհավիրքը՝ թերևս երկչոտություն սերմանելու նպատակով, մենք հանգիստ գնացինք քնելու:
Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը կամ իր վրա զարմացել է, կամ էլ վախենալու բան ունի։ Նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Յուրի Վարդանյանի ընդունարանը պահպանում է ոստիկանը։
Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին հանարահավաք կհրավիրի, թե ում «բադասխանը» պահանջելու՝ հստակ չէ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ի պատասխան հարցին, թե ո՞ւմ «բադասպանն է» պահանջելու այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանեց.
Այս օրերին ինքը իշխանությունների կողմից «մանկապատանեկան» հայտարություններ է լսել, թե՝ «բա դուք չգիտե՞իք, որ Ռուսաստանի հետ Հայաստանը ռազմավարական գործընկեր է»: «Մենք գիտեինք, այդ դուք չգիտեիք: ԲՀԿ-ն չէր բնակցություններ վարող՝ «Ժառանգությունը» կամ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն: Իշխանություններն էին վարում բանակցությունները:
Ասոցացումն այլևս հնարավոր չէ այնպես, ինչպես պատկերացնում էինք մինչև սեպտեմբերի 3-ը: Ակնհայտ է, որ այն պայմանագիրը, համաձայնությունները, որոնք տեղի են ունեցել մինչև սեպտեմբերի 3-ը, չեն ստորագրվի, սա փաստ է:
Ակնհայտ է, որ իր պաշտոնավարության 5,5 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը Սոսկվա մեկնել է` կարծես աշխատանքի։ Երևի այդ հաճախականությամբ նույնիսկ Ռուսաստանի գուբերնատորները չեն լինում Ռուսաստանի մայրաքաղաքում։
«Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը ասել է, որ սպասում են ձեռագիրը գնած Comedy Club Production ընկերության գլխավոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանի ներկայացուցիչներին, ովքեր էլ այն պաշտոնապես կհանձնեն Մատենադարանին, բայց կոնկրետ օր դեռ նշանակված չէ:
Երևանի Հյուսիային պողոտայով քայլելիս` կարելի է հանդիպել ամենատարբեր ազգությունների և մշակույթների ներկայացուցիչների` ռաբիս նվագող կլառնետահարից մինչև դասական ջութակահար և իրանցի կիռաթիստ: Սակայն դժվար թե որևէ մեկի մտքով անցներ, որ Երևանի կենտրոնում կտեսնի հնդկացիների: Սա նոր երևույթ է, որն ի հայտ է եկել վերջին մեկ-երկու շաբաթում:
Մ. Սարգսյանը տեղեկացրեց, որ նախնական վարկածով՝ Ալիկ Ջանվելյանի մահվան պատճառը սրտի կաթվածն է: Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքնրտ դեռ չեն ստացվել: