
Հզոր ֆոտոխմբագիր` Chrome դիտարկիչում

Google+ սոցիալական ցանցը ձեր ներբեռնած լուսանկարների խմբագրման համար արդեն հզոր օնլայն-գործիք ունի: Համակարգն աշխատում է Snapseed հավելվածի գործիքների բազայի հիման վրա, սակայն միայն Chrome դիտարկիչում:
Այժմ արդեն սոցցանցի ցանկացած օգտատեր կարող է սեղմել «փոխել» կոճակը, որից հետո կարող է նկարը կտրել, փոխել գույների հագեցվածությունը և այլն:
Նման հնարավորություն ընձեռում է Google+Snapseed հավելվածը, որը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար:
Նշենք, որ Google+-ում լուսանկարների խմբագրումը գործում է միայն Chrome դիտարկիչում: