Բաժիններ՝

Nokia-ն 29 դոլար արժողությամբ բջջային հեռախոսներ կթողարկի

Nokia ընկերությունը հայտարարել է նոր բյուջետային հեռախոսներ` Nokia 108 և Nokia 108 Dual SIM թողարկելու մասին::

Ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` նշյալ սարքավորումների առաջարկվող գինը կլինի 29 դոլար: Հեռախոսները կլինեն կարմիր, սպիտակ և սև գույներով: Իսկ ավելի ուշ այս շարքը կհամալրվի նաև դեղին և երկնագույն գույներով:

Nokia 108-ն ունի VGA տեսախցիկ, MP3-նվագարկիչ և FM- ռադիո: Սարքավորումն ունի 32 Գբ հիշողության քարտի հնարավորություն:

Nokia 108 Dual SIM-ն ունի նույն հատկանիշները, սակայն այդ ամենից բացի, այս տարբերակը նախատեսված է նաև երկու քարտի համար:

Կարդացեք նաև

Նշվում է, որ նոր սարքերի առաքումը կսկսվի 2013 թվականի չորրորդ եռամսյակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս