
Մահացել է Dolby ձայնային վերարտադրության համակարգերի գյուտարարը

Սան Ֆրանցիսկոյում մահացել է ամերիկացի ինժեներ և գյուտարար Ռեյ Դոլբին: Այս մասին հայտնում է Associated Press-ը` նշելով, որ գյուտարարը հանդիսանում էր Dolby Laboratories ընկերության հիմնադիրը, որը ձայնային վերարտադրության բազմաթիվ համակարգեր է մշակել:
Գյուտարարը մահացել է 81 տարեկան հասակում: Նա վերջին տարիներին տառապում էր ալցհեյմերի հիվանդությամբ, իսկ այս տարի ամռանը նրա մոտ սպիտակարյունություն` լեյկեմիա էին ախտորոշել:
1975 թվականին Dolby Laboratories ընկերությունը ստեղծել է Dolby Stereo համակարգը, որն այսօր կիրառվում է գրեթե բոլոր կինոթատրոնների տեխնիկական սարքավորումների կազմում: