Բաժիններ՝

Անշարժ գույքի շուկան հետզհետե ակտիվանում է

168.am-ի հետ զրույցում «Ար-Գո ռիելթի» ընկերության հիմնադիր տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը նշեց, որ անշարժ գույքի շուկան հետզհետե ակտիվանում է, ամռան լճացած վիճակը հիմա փոխվում է և աշխուժություն է նկատվում, որը կշարունակվի մինչև 2014թ. հունվարի կեսերը:

Ամեն դեպքում, Ա.Գոջաբաշյանի գնահատմամբ, նախկին` 2006-2007 թթ. տեմպերին հասնելու համար դեռևս շատ կա:

Ըստ նրա` բնակարանների գնային փոփոխություններ չկան, իսկ Կադաստրի պետական կոմիտեի տվյալների տատանումները դոլարի փոխարժեքի փոփոխության հետևանքն է. «Գործարքները կատարվում են դոլարով, իսկ պայմանագրերում նոտարական վավերացման ժամանակ գրվում է տվյալ օրվա փոխարժեքով հաշվարկված դրամային արժեքը: Ու եթե դոլարի փոխարժեքը բարձրանում կամ իջնում է, գնային տատանում է ցույց տալիս, բայց իրականում նույն 50.000-անոց բնակարանը նույն 50.000 դոլարն արժե»:

Ա.Գոջաբաշյանը հայտնեց, որ գործարքներ կնքողները հիմնականում տեղաբնակներն են, առուվաճառքի 80%-ից ավելին հիփոթեքային վարկերով է իրականացվում:

Կարդացեք նաև

«Սիրիահայերից էինք սպասում, որ ակտիվություն կլինի, բայց սպասված աշխուժությունը չկա, կամ` չեն ուզում հիմնավորվել, նպատակ ունեն ետ վերադառնալ, կամ էլ` այդքան փող չեն կարողնում իրենց հետ բերել և հիմնականում վարձով տներ կամ ընտանեկան բիզնեսի համար տարածքներ են վարձակալում»,- նշեց Գոջաբաշյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս