Բաժիններ՝

Դեղին iPhone 5C-ն ամենաշատ հետաքրքրությունն է առաջացրել

ԱՄՆ-ում սարքի նախնական օնլայն պատվերների ժամանակ նոր iPhone 5C սմարթֆոնի դեղին պատյանով տարբերակը ամենաշատ հետաքրքրությունն է առաջացրել գնորդների շրջանում: Այս մասին գրում է Digit.ru-ն` վկայակոչելով Apple ընկերության տվյալներին:

Ընկերությունը սկսել է iPhone 5C սմարթֆոնի նախնական պատվերներն ընդունել արդեն ուրբաթ օրվանից: Սարքերը առաքելու համար որպես ժամկետ նշվում է սեպտեմբերի 20-ը, սակայն, iPhone 5C-ի դեղին պատյանով սմարթֆոնների առաքման ժամկետը երկարաձգվել է 5 օրով` մինչև սեպտեմբերի 25-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Apple ընկերությունը ներկայացրել է երկու նոր սմարթֆոն iPhone 5S-ը և iPhone 5C-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս