Բաժիններ՝

Վանաձորյան «Որդան կարմիր» և «Ան Գորդոնախ» ռոք խմբերը Լոնդոնում բարեգործական համերգ կունենան

Սեպտեմբերի 16-ին վանաձորյան «Որդան կարմիր» և «Ան Գորդոնախ» ռոք խմբերը մեկնում են Լոնդոն: Պատճառը սեպտեմբերի 28-ին սպասվելիք բարեգործական համերգն է, որի ողջ հասույթը տրամադրվելու է Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոցի վերականգման աշխատանքներին:

«Լոնդոնում տեղի ունենալիք համերգը բացելու է «The Innocent» խումբը: Համերգի նախաձեռնությունը մեր խմբի վոկալիստ Սթյուարթ Մոյրինն է, ով շոտլանդացի է: Ցանկանում ենք տեղի հայությանը տեղյակ պահել դպրոցի մասին, ինչպես նաև նրանց մատուցել հայկական underground երաժշտությունը: Համերգի ժամանակ կենտրոնանալու ենք սոցիալական, քաղաքական ուղղվածություն ունեցող երգերի վրա: Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կանցնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ան Գորդոնախ» խմբի կիթառահար Տիրայր Մխիթարյանը:

ergchuhi (1)

ergchuhi (2)

Կարդացեք նաև

Վերջինս նշեց, որ Լոնդոնում ներկայացվելու է նաև «Որդան կարմիր» խմբի  «A4» անվանումն ունեցող ձայնասկավառակը, որի շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել:

«Համերգից հետո մեր խումբը կվերադառնա, իսկ «Որդան կարմիրը» կշարունակի իր շրջագայությունները եվրոպական այլ երկրներում՝ Գերմանիա, Ֆրանսիա և այլն»,-հավելեց Տիրայր Մխիթարյանը:

ergchuhi (4)

Նշենք, որ «Ան Գորդոնախ» խումբը ձևավորվել է 2010 թվականին: Խումբն ունի մեկ ձայնասկավառակ: Այժմ աշխատում են երկրորդ ձայնասկավառակի թողարկման վրա:

168.am-ը «Ան Գորդոնախ» խմբի մասին առաջիկայում ավելի մանրամասն կտեղեկացնի:

Լուսանկարները` «Որդան կարմիրը»  և «Ան Գորդոնախ» խմբերի ֆեյսբուքյան էջերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս