Բաժիններ՝

Դավիթ Հարությունյան. «Փակ շուկայի» հարցը կարող է լուծվել իրավական տիրույթում, կան բավականին կոշտ պատիժներ

Ապօրինի շինարարության դեպքում գոյություն ունեն հստակ իրավական գնահատականներ: Այս մասին քիչ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ասաց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` անդրադառնոլվ «Փակ շուկայի» շինարարության վերաբերյալ հարցին:

Նրա գնահատմամբ` իր համար դժվար է միանշանակ գնահատական տալ իրավիճակին: «Ավելին` պետք է հիշեցնեմ, որ մեր օրենսդրության մեջ կան ոչ միայն այն մեխանիզմները որոնք վերաբերում են կանոնակարգմանը, այլև կան բավականին կոշտ պատիժներ»,- հայտարարեց Դավիթ Հարությունանը: Նաև հավելեց. «Եթե չեմ սխալվում` խոսքը վերբերվում է Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1, 2-րդ մասերին»:

Միաժամանակ նա ընդգծեց, որ Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածները վերաբերում են ոչ թե Սամվել Ալեքսանյանին, այլ շինարարությունը իրականցնող կազմակերպությանը և այն անձանց, որոնք պարտավոր էին հետևել շինարարության ապօրինի լինելուն:

Հարցին, թե հնարավո՞ր է իրավական տիրությում հասնել հաջողության, երբ շինարարության մեծ մասն արդեն իսկ իրականացվել է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Խորապես համոզված եմ և լավ իմանալով օրենսդրությանը` կարող եմ ասել օրենսդրական հնարավորություններ միշտ կան»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս