Դավիթ Հարությունյանը չհերքեց` Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելու մասին լուրերը
Ազգային ժողովի պատգամավոր, պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ` լրագրողների հարցերի հետ զրույցում` անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելու մասին լուրերին, ասաց. «Ես ոչ պակաս հետաքրքրությամբ զբաղվում եմ օրենսդիր աշխատանքով: Ենթադրել, որ ես սպառել եմ ինձ այդ ոլորտում` ճիշտ չէ»:
Հարցին, թե առաջարկ ստանալու դեպքում` կհամաձայնե՞ք, նա պատասխանեց, թե իր կարծիքով տգեղ է նման հարցի պատասխանելը: