
Մանկապիղծ Սերոբին պատկանող Ախթալայի ԼՀԿ-ն արդեն 4 օր է չի աշխատում

Արդեն 4 օրից ավելի է, ինչ չի աշխատում Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը: Այս տեղեկությունը 168.am-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց նաև Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը. «Այո, մոտ 4-5 օր կլինի` չի աշխատում: Չաշխատելու պատճառը բաց հանքում աշխատանքների դադարեցումն է, «Ապառաժ» ՍՊ ընկերությունը, որը զբաղվում է բաց հանքում հորատման աշխատանքներով, դադարեցրել է աշխատանքները, ինչի պատճառով էլ հանքից հանքաքար դուրս չի բերվում…պատճառը ֆինանսական է, որքան գիտեմ` «Ապառաժ» ընկերությանը Ախթալայի ԼՀԿ-ն մեծ պարտքեր ունի»,-ասաց քաղաքապետ Հայկ Խաչիկյանի:
Թե երբ կսկի նորից գործել կոմբինատը, քաղաքապետը դժվարացավ նշել, միայն հայտնեց, որ կոմբինատում ստեղծված իրավիճակը, տնօրինության վարած քաղաքականությունն ու աշխատակիցների հանդեպ ունեցած «հարգանքը» դժվար թե լավ արդյունք տա:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությունում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, աշխատակիցների բնորոշմամբ` ավելի է վնասել կոմբինատին: Այսօր էլ գործարանի աշխատակիցները շարունակում են դժգոհել իրենց պայմաններից ու ցածր աշխատավարձերից: