
«Օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզոն, ազատության մեջ է

168.am-ի տեղեկություններով` սեպտեմբերի 17-ին ազատ է արձակվել ԱՄՆ-ում ազատազրկման դատապարտված «օրենքով գող» Արմեն Ղազարյանը (Պզո):
Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանն «օրենքով գող» Արմեն Ղազարյանին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման: Ըստ դատավճռի, Ղազարյանը պետք է նաև 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո` 3 տարի մնա իրավապահների հսկողության տակ:
Գլենդելում բնակվող Ղազարյանն իրեն մեղավոր էր ճանաչել դրամաշորթության մեջ, որով զբաղվել է «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» հայ-ամերիկյան խմբավորման կազմում: Արմեն Ղազարյանը ԱՄՆ-ում է 1996 թվականից:
Մեր տեղեկություններով` Պզոն նույնիսկ երեք տարի անց չի կարող գալ Հայաստան, քանի որ, ինչպես գրվել էր մամուլում, նա «Գրին քարտ» ստացել է որպես Ադրբեջանի քաղաքացի: