Բեռնատարի տակ մնացած վարորդին տեղափոխում են Երևան (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր Վանաձորի Հ. Հակոբյան փողոցի թիվ 1/1 հասցեում քաղաքացին արգելափակվել էր բեռնատարի թափքի և բեռնախցիկի միջնամասում: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ն.Պ. (ծնվ. 1974թ.) արգելափակվել է «ԿամԱԶ» մակնիշի 28 LU 988 պետհամարանիշի բեռնատարի թափքի և բեռնախցիկի միջնամասում: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածին, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ:

Քիչ առաջ Վանաձորի բժշկական կենտրոնից 168.am-ին տեղեկացրին, որ այսօր բեռնատարի տակ մնացած քաղաքացուն Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևան: Նրանց փոխանցմամբ` տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության, նրա մոտ ախտորոշվել են սրունքի պատռված բազմաթիվ վերքեր:

Ի դեպ, դեպքի մասին Լոռու մարզային փրկարարական վարչություն է ահազանգել 168.am-ի Լոռու թղթակիցը, ում ահազանգել էին այդ տարածքով անցնող քաղաքացիները, որոնք, լսելով օգնություն խնդրող վարորդի ձայները, շտապել էին մեքենայի մոտ: Սակայն` հասկանալով, որ իրենք անզոր են քաղաքացուն բեռնատարի տակից դուրս բերել, ահազանգել էին մեզ:

Խուճապահար քաղաքացիները կատարվածի մասին ահազանգել են մեզ` խնդրելով օգնության կանչել փրկարարներին և շտապօգնությանը, քանի որ քաղաքացիները գրեթե միշտ բջջայինով զանգահարելով 1-03 ծառայություն, միանում են Երևանի կապի կայան, որտեղից էլ խորհուրդ են տալիս շտապօգնություն զանգահարել քաղաքային հեռախոսահամարով: Մինչդեռ քաղաքային հեռախոսահամար այսօր ոչ բոլորի տներում կա և հատկապես՝ գրպանում, որպեսզի առաջին անհրաժեշտության դեպքում միանան շտապօգնությանը:

Կարդացեք նաև

Մենք դեպքի մասին անմիջապես ահազանգեցինք Լոռու մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետ, որտեղից էլ հաշված րոպեների ընթացքում փրկարարները մեկնել են դեպքի վայր և փրկարարական «բադիկ» կոչվող գործիքով դուրս են բերել վարորդի ոտքը մեքենայի տակից ու վարորդին հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադին: Այնուհետ արդեն պարզվել է, որ տուժածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 1974թ. ծնված Նորայր Պետրոսյանն է, ով այդ պահին մեքենայի տակ աշխատանքներ է իրականացրել: Նախնական տեղեկություններով` մեքենան ընկել է «դանգրատի» վրայից, և նրա ոտքը մնացել է տակը:

Lori04 Lori55 Lori66 Lori

 

Լուսանկարները՝ հեղինակի

 

Տեսանյութեր

Լրահոս