«Հաճելի» նվեր ՀՀ գլխավոր գանձապետին. Գանձապետական համակարգը անաղմուկ լուծարվում է
168.am-ի տեղեկություններով՝ կառուցվածքային փոփոխությունների անվան տակ լուծարվում է ՀՀ գանձապետական համակարգը։ Երևանի և Աբովյանի տարածքային գանձապետական բաժինները արդեն իսկ լուծարվել են, և աշխատկիցները գտնվում են կադրերի հսկողության տակ։
Ընդ որում, դա արվում է առանց ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխության։ Մինչդեռ գանձապետական համակարգը ստեղծվել և գործում է հատուկ գանձապետական համակարգի մասին օրենքով։ Այսինքն՝ համակարգին վերաբերող բոլոր փոփոխությունները պետք է իրականացվեն օրենսդրական փոփոխությունների միջոցով։ Ըստ տեղեկությունների, այս ամենը իրականացվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի և ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի նախաձեռնությամբ։
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի համար սա բավականին անսպասելի և տհաճ նախաձեռնություն է եղել, քանի որ խոսքը գնում է իր ղեկավարած կառույցի լուծարման մասին։
Գանձապետական համակարգի «բարեփոխումների», դրանց դրդապատճառների և հետևանքների մասին կարող եք կարդալ «168 Ժամի» առաջիկա համարներում։