Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամսիսների ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.2%։ Տարվա սկզբից՝ սա ամենացածր ցուցանիշն է։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը այսօր ակտիվորեն քվեարկում էր իր կողքին նստող, սակայն այսօր նիսից բացակայող պատգամավորի փոխարեն: ԱԺ պատգամավորները քառօրյայի սկզբում քվեարկեցին մեկ տասնյակ օրինագծերի համար, որոնց մեծ մասին Համլետ Հարությունյանը պարտաճանաչորեն քվեարկեց նաև հարևան՝ Մանվել Բադեյանի փոխարեն:
«Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ նախ ակցիայի մասնակիցները հյուրանոցի մուտքի մոտ բողոքի ակցիա անցկացրին: Նրանք հյուրանոցի դիմաց կանգնած էին պաստառերով, որոնց վրա պատկերված էին այն քաղաքական գործիչների օրինակները, որոք անհանդուրժողականության կոչեր ու գործողություններ են կատարել:
Երբեմն տպավորություն է, որ ԱԱԾ-ն իր գործունեության հիմնական մասը նվիրում է կառավարության շենքի մոտ կամ այլ տեղերում ՀՀ քաղաքացիների վրա հարձակվելով կամ վիրավորելով:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզ կառուցել նաև Ստեփանավան քաղաքում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերով՝ այդ գործընթացն իրականում մշտական բնույթ է կրում, և այժմ աշխատանքներ են տարվում այդ ուժերը նոր տեսակի զենքերով համալրելու ուղղությամբ
«Դե ամոթ իրան, որ ինքը կարա մտածի, որ ես կին կարամ նեղացնեմ կամ ծեծեմ: Ընդամենը ես իմ արտահայտությունն արել եմ՝ մեր ազգի շահերից ելնելով: Ես տղամարդ տղա եմ՝ ի՞նչ գործ ունեմ էտ կարգի բաների հետ: Որ տղա լիներ, կարող ա պատժեի, բայց…»
Ավոկադոն հարուստ է կալորիաներով, սպիտակուցներով, կալիումի և վիտամին C-ի, E-ի հարուստ աղբյուր է: Այս պտղի կալորիաներն օրգանիզմում ճարպի տեսքով չեն պահպանվում: Պարունակում է օլեինաթթու, որն այրում է խոլեստերինի ավելցուկներն օրգանիզմում:
Արմավը հարուստ է հանքանյութերով (նատրիում, քլոր, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ծծումբ և մագնեզիում), A, B, C վիտամիններով, սպիտակուցներով և ճարպով, որոնք ուժեղացնում են օրգանիզմի դիմադրողականությունը և պաշտպանում են վիրուսային ինֆեկցիաներից:
«Ես համոզված եմ, որ այդ ճնշումներն այլ հիմքեր էլ ունեն: Նրանք ճնշում են ազգային փոքրամասնություններին: Ես բազմիցս լսել եմ, որ իրենք փորձում են մեզ` եզդիներիս, ավելի ցածր դիրքերում պահել: Նշեմ նաև, որ շուրջ 140 քմ հողամասի նկատմամբ Արթուր Գասպարյանի իրավունքների մասով առկա է վարչական դատարանի վճիռ, որով վերջինիս հայցը մերժվել է»:
The Beautified Project ռոք խումբն իր երկրպագուներին նոր անակնկալ մատուցեց: Խումբը ներկայացրեց իր նոր «Save me» երգի տեսահոլովակը: Երգի խոսքերի հեղինակն Անդրե Սիմոնյանն է, երաժշտությունը գրել են խմբի անդամները, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արվին Քոչարյանն է:
Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետ Թիմ Սպեկտորը գործընկերների հետ բացառիկ թեստ է մշակել, որը կարող է պատմել՝ որքան կարո՞ղ է մարդը ապրել կամ որքա՞ն արագ կծերանա:
Մենք ուղղում ենք այս նամակը բոլոր ատյաններ` նույն հարցով` ո՞վ է թույլ տալիս այս անօրինականությունները, ո՞վ է կենտրոնացրել ամբողջ ֆինանսական և փորձաքննական գործունեությունը մի մարդու ձեռքերում: Ինչո՞ւ է մեր բոլոր դիմումներին և հայտարարություններին մշտապես պատասխանում ինքը` պարոն Հարությունյանը:
«Հերթական լրտեսական հարձակումը գնահատելուց հետո, երբ մենք տեսանք օպերացիայի մասշտաբը և զոհերի ցանկը, ես ասացի հետևյալը. այս աշխարհի ամբողջ տեղեկատվությունն արդեն գողացված է ու գողացված է նվազագույնը 2 անգամ»,- ասաց Ե.Կասպերսկին:
Ճիշտ է, որ մենք ընդդիմություն ենք, բայց այս երկրից խռով չենք, այս երկրի թշնամին չենք: Որևէ ընդդիմադիր կուսակցություն Հայաստանում չկա, որն իբրև ընդդիմություն` անում է ավելին, քան մենք, անում է այն, ինչ մենք չենք անում: Կան հարցեր, ազգային, արտաքին քաղաքական ոլորտում, որոնց առնչությամբ մենք համագործակցում ենք իշխանության հետ:
«Կոտրված կայքերի մեծամասնաությունը հանրությանը հայտնի չեն, դրանցից մի քանիսն են միայն ծանոթ, որոնց թվում են՝ hhk.am-ը, megapolis.am-ը և այլն: Կոտրված կայքերից որոշները դեռևս միայն գրանցված հասցեներ ունեն ու կառուցման փուլում են գտնվում (under construction)»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Երրորդ եռամսյակը ավարտվում է սեպտեմբերի 30-ին: CIRP-ի փորձագետների խոսքով՝ Samsung-ին հաջողվել է ցուցադրել լավագույն արդյունքներ, քանի որ մի շարք օգտատերեր հետաձգել են Apple-ի սմարթֆոնների գնումը՝ սպասելով iPhone- 5S և 5C-ի վաճառքներին:
Որոշ հետազոտությունների համաձայն` Օմեգա 9-ը շատ կարևոր է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար, ինչպեսև այլ օմեգա ճարպաթթուները` այն իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը և ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Օրգանիզմում հազվադեպ է նկատվում նաև Օմեգա-6 ճարպաթթուների սակավություն։
ՀՀԿ գրասենյակի մոտ մենք հանդիպեցինք նախարարներ Արմեն Աշոտյանին, Արտեմ Ասատրյանին, Վաչե Գաբրիելյանին, փոխնախարար Կարինե Մինասյանին: ՀՀԿ կենտրոնական գրասենյակում էր նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Նրանք, ովքեր չեն կարող հանդուրժել ազատ խոսքը, քննադատությունը, որը կարող է և անհիմն լինել, բայց կարող է և հիմնավորված լինել, ով չի կարող հանդուրժել այդ խոսքը, «սիրտը գող» հոգեբանությամբ է առաջնորդվում:
«Ես էլ վոլեյբոլը շատ եմ սիրում և սա ինձ համար նոր մեկնարկ է:Մենք ունենք լավ մարզիչներ, մարզիկներ, ավանդույթներ, և մենք պետք է ամեն ինչ անենք Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող տեսանյութից պարզ է դառնում, որ վերջին կրակոցը մնացած բոլոր կրակոցներից ակնհայտորեն տարբերվում է և իր ձայնով և իր ուժգնությամբ:
Չկա որևիցե մեկը, որ կարողանա իրեն առավել զգալ իձանից, ձեզանից կամ ցանկացած այլ երթևեկության մասնակցից: Դա ես պաշտոնապես հայտարարում եմ:
Երևանի պետական համալսարանում աշխատանքներն է սկսել Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հայտնի տնտեսագետներ, ուսանողներ:
Սեպտեմբերի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում հավաքվում և ուսումնասիրվում են Սահմանադրական փոփոխությունների տարբեր առաջարկներ: Դրանցից մեկն այն է, որ խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս ընտրակարգով կազմակերպելու դեպքում` քվեարկությունը տեղի ունենա ռեյտինգային համակարգով:
Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, «որ նա 2013-ի հունիս ամսվա ընթացքում մարմնավաճառներ Քրիստինե. Գ.-ին և Աստղիկ. Ա.-ին յուրաքաչյուր օրվա համար 5000 դրամ վարձատրության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «OPEL» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, ուրի ընթացքում վերջիններս պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ, ու Ա. Գրիգորյանը նրանցից յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո ստացել է 1000 դրամ գումար՝ նպաստելով Ք. Գ.-ի և Ա. Ա.-ի կողմից պոռնիկությամբ զբաղվելուն»:
Եթե Գերմանիո ճակատում աշխատելու համար պետությունն ընտրել է Վահանին, բնականաբար, նա չպետք է զլանար: Եթե պետք լիներ ադրբեջանական ճակատում դերակատար լինել` մենք կրկին չէինք զլանա` կաշխատեինք: Եթե սրանից իշխանությունը կշահի, թող շահի…
«Ո՞վ կարող է, ասենք, Գալուստ Սահակյանին արգելել ԱԺ-ի ամբիոնից նման տիպի արտահայտություններ անել, որից հետո կարող են նաև որոշակի քայլեր լինել»,- հարց հնչեցրեց իրավապաշպանը:
Կապանի բնակչուհի 31-ամյա Մանե Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 08.01.2012թ-ն համացանցի ծրագրով, ծանոթանալով Տիգրան Դերվիշյան տվյալներով օգտատիրոջ հետ, փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են գտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու զինված ուժերը վարկապեգելու նպատակով:
Երևանում Բրիտանական դեսպանատունը, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ Հայաստանում Բրիտանական օրերի շրջանակում կազմակերպում են ֆուտբոլային խաղ Արսենալի և Լիվերպուլի հայաստանյան ֆան ակումբների միջև: