Բաժիններ՝

Արյան միջոցով հնարավոր է որոշել կյանքի տևողությունը և հնարավոր հիվանդությունները

Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետ Թիմ Սպեկտորը գործընկերների հետ բացառիկ թեստ է մշակել, որը կարող է պատմել՝ որքան կարո՞ղ է մարդը ապրել  կամ որքա՞ն արագ կծերանա: «The Daily Mail»-ը նշում է,  որ գիտնականները մարդու արյան մեջ թվով 22 մետաբոլիտներ են հայտնաբերել, որոնց խտությունը մեծահասակների մոտ ավելի բարձր է, քան երիտասարդների: Այս մասին ուսումնասիրությունը մասնագետները հրապարակել են International Journal of Epidemiology ամսագրում:

Այդ մոլեկուլների միջոցով հնարավոր է ասել, թե ծերանալուն զուգահռ ինչ տեղի կունենա օրգանիզմում: Մետաբոլիտներից մեկն, օրինակ, կախված է թոքերի աշխատանքի, ոսկորների խտության, արյան ճնշման և խոլեստերինի մակարդակի հետ: Այն նաև կապված է ծնվելու ժամանակ մարմնի քաշի հետ: Այդ պարամետրը, ինչպես հայտնի է, հասուն տարիքում ազդում է  առողջության վրա: Այդպիսով, ամանակարևոր՝ C-glyTrp մետաբոլիտի (C գլիկոզիլ տրիպոֆան) բարձր մակարդակի դեպքում ծնվելիս տվյալ մարդն ունեցել է մարմնի ցածր քաշ:

Պարզվում է, որ միաբջիջ երկվորյակներն ի սկզբանե ունենում են նույնատիպ գեներ: Սակայն նրանց մոտ, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, C-glyTrp մետաբոլիտի ցուցանիշները տարբեր են: Այսինքն՝ այդ մետաբոլիտի, կամ ավելի ճիշտ՝ գեն-ռեգուլյատորի վրա  ազդում են արտաքին գործոնները, ինչպես օրինակ, սնունդը: Գիտնականները թվով 6000 երկվորյակների արյան նմուշներ են ստուգել: Պարզվել է, որ  էպիգենետիկ փոփոխություներն ազդում են  մարդու մետաբոլիզմի վրա նրա կյանքի ընթացքում` որոշելով, թե ինչպիսին կլինի նրա ծերությունը:

«Մեզ առաջին անգամ հաջողվեց ցույց տալ, որ ծնվելու ժամանակ մարդու ունեցած քաշն անդրադառնում է մոլեկուլյար մեխանիզմի վրա, որն էլ փոխում է այդ մետաբոլիտի մակարդակը: Դա մեզ կօգնի հասկանալ, թե ինչպես կարող է նախածննդյան շրջանում սնուցող նյութերի ոչ բավարար չափով ընդունումը  փոխել մոլեկուլյար կապերը, որի հետևանքը լինում է արագ ծերացումը և տարիքի հետ կապված որոշ հիվանդությունների արագ զարգացման բարձր ռիսկայնությունը»,-ասել է հետազոտության հեղինակներից Անա Վալդեսը (Ana Valdes):

Կարդացեք նաև

«Գիտնականները մինչ այդ էլ գիտեին, որ ծնվելու ժամանակ մարդու ունեցած քաշը առողջության համար շատ կարևոր գործոն է հանդիսանում միջին և հասուն տարիքում, իսկ նվազ քաշով ծնված մարդիկ տարիքի հետ ավելի են դիմացկուն են հասուն տարիքին բնորոշ տարբեր հիվանդությունների նկատմամբ»,-ասել է Թիմ Սպեկտորը (Tim Spector):

Մասնագետների կարծիքով՝ ապագայում արյան սովորական անալիզի միջոցով հնարավոր կլինի պարզել մարդու բիոլոգիական տարիքի նեգատիվ փոփոխությունները, գնահատել ծերունական տարիքի հնարավոր հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպես նաև կկարողանան նման հիվանդությունների նկատմամբ պրոֆիլակտիկ նոր միջոցներ ձեռնարկել:

Պատրաստեց՝ Արփինե Մանուկյանը

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս