
«Պայքար ընդդեմ այլատյացության և անհանդուրժողականության» ակցիայի մասնակիցները ներխուժեցին դահլիճ (ֆոտոշարք)

Ինչպես տեղեկացրել ենք՝ «Պայքար ընդդեմ այլատյացության և անհանդուրժողականության» խումբը այսօր և վաղը Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցող «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ պատրաստվում էր ակցիաներ իրականացնել: Ըստ խմբի տարածած տեղեկատվության՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմաց վերոնշյալ խնդրով մտահոգ Հայաստանի ակտիվ քաղաքացիները իրենց բողոքի ձայնը են բարձրացնելու Հայաստնում իշխանությունների կողմից իրականացվող խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ:
Եվ այսօր «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ նախ ակցիայի մասնակիցները հյուրանոցի մուտքի մոտ բողոքի ակցիա անցկացրին: Նրանք հյուրանոցի դիմաց կանգնած էին պաստառերով, որոնց վրա պատկերված էին այն քաղաքական գործիչների օրինակները, որոք անհանդուրժողականության կոչեր ու գործողություններ են կատարել:
Սակայն նրանք այդքանով չսահմանափակվեցին. ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի ելույթի ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցները պաստառները ձեռքներին ներխուժեցին դահլիճ: