Արմավը (խուրմա) դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը
Արմավը հարուստ է հանքանյութերով (նատրիում, քլոր, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ծծումբ և մագնեզիում), A, B, C վիտամիններով, սպիտակուցներով և ճարպով, որոնք ուժեղացնում են օրգանիզմի դիմադրողականությունը և պաշտպանում են վիրուսային ինֆեկցիաներից: Արմավը հեշտ է մարսվում, իսկ ֆրուկտոզայի պարունակությունն օգնում է թեթևացնել նյարդային լարվածությունը:
Արմավն իր մեջ ներառում է բոլոր բանջարեղենների լավագույն հատկությունները: Տարբեր վիտամիններից և բջջանյութից բացի, այն հարուստ է կալիումով, մագնեզիումով (սրտի համար խիստ օգտակար է), կարոտինով (օգտակար է աչքերի համար) և լիկոպինով, որը բնական հակաքաղցկեղային ուժեղագույն միջոց է համարվում: Միայն կաթի համադրությամբ կարող է արմավի մեջ պարունակվող կարոտինը լիարժեք յուրացվել օրգանիզմի կողմից:
Ըստ հրեա մասնագետների, արմավի՝ խուրմայի մեջ պարունակվող մեծ քանակությամբ А վիտամինն օգնում է լավացնել տեսողությունը, նպաստում է թոքերի և բրոնխների բջիջների թարմացմանը, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը և կանխում է աթերոսկլերոզի զարգացումը: Այն նպաստում է սերտոնին հորմոնի ձևավորմանը, որը մարդու օրգանիզմի հակադեպրեսանտն է համարվում: Կանխում է օրգանիզմի հոգնածությունը: Արմավը բուսական շաքար է պարունակում, որն օգտակար է սրտի սնուցման համար և չի գերացնում: Գիտնականների համոզմամբ՝ արմավն օգտակար է հիպերտոնիայի վաղ շրջանում. այն կարգավորում է արյան ճնշումը՝ առանց դեղորայքի: Անհրաժեշտ է օրական ուտել 100 գրամ արմավ: Գիտնականները հետազոտության ընթացքում ուսումնասիրել են երկու ամիս անընդմեջ և ամեն օր նվազագույնը 100 գրամ արմավ օգտագործող մարդկանց արյան բաղադրությունը, երիկամների և լյարդի աշխատանքը:
Պարզվել է, որ արմավի կանոնավոր օգտագործումը 15%-ով նվազեցրել է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը: Արմավի մեջ պարունակվող բուսական գլյուկոզայի բարձր մակարդակը չի ազդել հետազոտության մասնակիցների արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման վրա: Մասնագետները նաև հայտնաբերել են, որ արմավը դանդաղեցնում է արյան թթվայնացումը մոտ 33%-ով, ինչը նպաստում է օրգանիզմի ծերացման դանդաղեցմանը:
Պատրաստեց՝ 168.am-ը