ԿԳՄՍՆ-ն՝ «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ին, ՓԲԸ-ն էլ՝ պետգնումների ֆավորիտ մատակարարին․ պատրաստվում են բազմօրյա հեծանվավազքի

168am-ն օրերս գրել էր՝ սեպտեմբերի 10-13-ը Հայաստանի Հանրապետությունում միջազգային բազմօրյա հեծանվավազք կկազմակերպվի։

Այս մարաթոնի համար նախատեսված 1 մլրդ 599 մլն 527.2 հազար դրամից 884 մլն դրամը հատկացվել է  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, 413 մլն 860 հազար դրամը՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի կողմից, իսկ 301 մլն 667.2 հազար դրամն ակնկալվում է այլ հովանավորներից։

Հիշյալ 884 միլիոն դրամը՝ 2 միլիոն 425,440  դոլարը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի ձևով հատկացրել էր հոգեզավակ կառույցներից մեկին՝ «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ին։

Պայմանագրից տեղեկանում ենք՝ գումարի շրջանակում այս կենտրոնը պետք է ապահովի՝

Կարդացեք նաև

  • հեծանվավազքի կազմակերպման և անցկացման նպատակով համապատասխան պետական մարմինների և կազմակերպությունների միջև համակարգված համագործակցություն,
  • մասնակիցների անվտանգության, ճանապարհային երթևեկության և բժշկական սպասարկման պատշաճ կազմակերպում,
  • օտարերկրյա պատվիրակությունների և մասնակիցների ընդունելություն, տեղաբաշխում և ուղեկցում,
  • տեղեկատվական աջակցության գործընթացների միասնական և համակարգված իրականացում։

Օրերս տեղեկացանք, որ իր հերթին՝ «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ն նույն՝  «Tour of Armenia 2026» բազմօրյա հեծանվավազքի կազմակերպման նպատակով պայմանագիր է կնքել «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ -ի հետ՝ պատվիրակելով․

««Tour of Armenia 2026» պրոֆեսիոնալ ճանապարհային հեծանվավազքի միջազգային բազմափուլ մրցաշարի բրենդային ինքնության ստեղծման, առաջմղման և հաղորդակցական արշավների, մրցաշարի կայքէջի ստեղծման, բրենդավորված արտադրանքի, հիմնական գույքատեխնիկական և ենթակառուցվածքային ապահովման համալիր ծառայություններ»։

Պայմանագրի գին է նշվել 516 միլիոն 097 200 դրամը։

Նշենք՝ գնումը կատարվել է առանց մրցույթի ու հրատապ՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով։

Մատակարար ընկերության մասին 168am-ը տարբեր հրապարակումներ է արել «Բեգրաունդ փրոդաքշն»-ի մասին՝ արձանագրելով ամենատարբեր խոշոր պետգնումները, որոնք արվել են այդ ընկերությունից՝ այդ թվում առանց մրցույթի եղանակով։

Հեծանվավազքի մասին Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում անցկացվելիք առաջին Մրցաշարը կներառի չորս մրցափուլ՝ 1-ին սպրինտերային փուլ՝ Գավառ-Մեծ Մասրիկ (135 կմ), 2-րդ լեռնային փուլ՝ Կիրանց-Ստեփանավան (176 կմ), 3-րդ լեռնային փուլ՝ Մարտունի-Դիլիջան (Պարզ լիճ) (164 կմ), 4-րդ սպրինտերային փուլ՝ Երևան-Երևան (113 կմ)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930