Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) բուֆետները չեն գործում, և որոշ ֆակուլտետներում բուֆետներին փոխարինելու են եկել այլընտրանքային արագ սննդի ծառայությունները:
Ծեծի է ենթարկվել նախ 76-ամյա Կառլեն Սիմոնյանին և ապա նրա որդուն՝ 50-ամյա Կարեն Սիմոնյանին: Այս ամենը տեղի է ունեցել փողոցում Կարեն Սիմոնյանի ընտանիքի անդամների՝ կնոջ, երկու երիտասարդ աղջիկների և հարևանների աչքի առաջ:
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդությամբ վարակվածը 50-նն անց տղամարդ է:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե հանրությունը սպասվող թանկացման դեմ կրկին բողոք կազմակերպի, Կամո Արեյանն ասաց, թե չկա մի երկիր ու քաղաք, որտեղ որևէ ապրանքի կամ ծառայության գնի «մազաչափ» թանկացումն անգամ ոգևորությամբ ընդունվի։ «Նրանք, ովքեր չեն ցանկանում վճարել, դրսևորում են քաղաքացիական էմոցիա: Երբ օրենքը սկսվեց կիրառվել, այդ էմոցիաները պետք է գնան»,- եզրափակեց նա։
Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը, հայտարարել էր, որ իր հորեղբոր սպանության «կնքահայրը» Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է: Aravot.am-ի հետ զրույցում Հակոբ Մուրադյանը ասել էր, որ հիմքեր ունի և Կովալենկո Շահգալդյանին է համարում սպանության մեղավոր:
Արարատի մարզպետը վտահեցրեց, որ որևէ ճնշում թեկնածուներից և ոչ մեկի վրա չկա և չի կարող լինել։ Նա հավաստիացրեց, որ ճնշումներ՝ ստիպողաբար այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու պահանջներ բնակիչների նկատմամբ նույնպես չկան։
«Գերազանց եմ զգում ինձ նոր պաշտոնում, թեև աշխատանքը ծանրաբեռնված է»,- այս մասին այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
ԲՀԿ-ականները փորձելու են համոզել, որ չնայած երկրում կուտակված խնդիրները վատ կառավարման արդյունք են, որի հիմնական պատասխանատուն վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունն է, սակայն մեկ առաձին վերցրած քաղաքում ևս կարելի է որոշակի հաջողությունների հասնել, եթե քաղաքապետ ընտրվի սրտացավ ու քաղաքի խնդիրներով մտահոգ քաղաքապետ, այսինքն՝ իրենց թեկնածուն, ով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի վերարտադրության բաժնի պետն է:
Իր վճարած 26.3 միլիարդ դրամով առաջին տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նրան հաջորդում են «ՀայՌուսգազարդը» (25.3 միլիարդ) և «Ղ-Տելեկոմը» (22.3 միլիարդ)։
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի« հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր` հոկտեմբերի 29-ին վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ:
Արդեն 14 տարի է՝ հայտարարված է, որ դրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը: Ինչո՞ւ չի կատարվում, էդ ի՞նչ բարդ բան է, որ այս ընացքում հասցրել եք մի քանի պռոեկտներ իրականացնել, բայց սա չեք կարողանում իրականացնել: Արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞
Ես ինքս մի քանի անգամ եղել եմ այս իրավիճակում և ականատես եմ եղել, թե ինչպես են աղջիկները, կանայք կռացած մնում հանրահայտ երթուղային տաքսիների մեջ: Քանի որ ասֆալտապատումը բյուջետային միջոցներով է կատարվում՝ ինչո՞ւ նպատակային չեն ծախսվում գումարները, որ քաղաքացիները սթրեսի չենթարկվեն: Թե՞ ուզում եք բոլորը տեսնեն, որ ասֆալտ եք անում:
Փոխքաղաքապետը նաև հորդորեց. «Կենդանակերպի ու գուշակության նշանների փիլիսոփայությունը գուշակեք այլ ուղղութամբ, այլ անձի շուրջ»: Նիկոլ Փաշինյանն էլ տեղից արձագանքեց. «Ո՞ւմ, Սերժի՞»:
Մենք վաղուց պիտի այս քայլին գնացած լինեինք, որովհետև այս քայլով շատ խնդիրներ կլուծեինք: Նախկինում տնտեսական խնդիրներ չկային, ես կցանկանայի, որ է՛լ ավելի բարձրանար:
Քանի որ ՎՊ նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանից հետաքրքվեցինք՝ արդյոք նա ՎՊ նախագահի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է: Ի պատասխան Ա. Ներսիսյանն ասաց. «ՎՊ նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից»: Ապա կարծիք հայտնեց, թե ՎՊ նախագահի փոփոխություն անցկացնել «պետք չի»:
Սահմանված երեք մրցանակային անվանակարգերում՝ երկու տարիքային խմբի և լեզվի համար հաղթողներին մրցանակներ հանձնեցին «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և ՀՀ-ում ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնը:
«Եթե բյուջեն չունի սոցիալական ուղղվածություն, բա ի՞նչ ուղղվածության պետք է լինի բյուջեն»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյա
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի և գազի սակագների փոփոխությամբ ու աշխատավարձերի նոր համակագի ներդրմամբ:
Ռուսաստանից կախվածությունն ամենամեծը եղել է հենց ազգային անվտանգության ոլորտում: Շատերը պնդում են, որ Հայաստանի ազգային անվտանգության մարմինները նույնիսկ անկախության շրջանում եղել են ռուսական համապատասխան ծառայությունների եթե ոչ` անմիջական ենթակայության, ապա` առնվազն համակարգման տիրույթում:
Հայաստանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն ԱԺ-ում մեկնարկած բյուջետային քննարկումների ժամանակ Ռուսաստանի՝ հատուկ ծառայությունների համար մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատությունը բնորոշել է «մեր» բառով:
Թեև թիվ 20 համարի վարորդները նշել էին, թե անկախ տուգանվելուց, շարունակելու են իրենց աշխատանքը՝ մինչև չլինի դատական վճիռ, սակայն հոկտեմբերի 26-ից Գյումրիում աշխատող ոչ մի 20 համարի միկրոավտոբուս այլևս չկար:
Այսօր տեղի է ունեցել Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում Արարատ Զուրաբյանն ընտրվել է ՀՀՇ վարչության նախագահ, Ալեքսանդր Արզումանյանը՝ ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում և ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները: Հարց կարող է առաջանալ թե ինչո՞ւ : Բացատրեմ:
Մինչ ֆիլմի ցուցադրումը Հանրապետության Նախագահը «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում դիտել է բեմի վրա ընթացող շախմատի մրցաշարի ավարտական մասը: Միաժամանակյա խաղին երեխաների հետ մասնակցել են Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներ:
«Ընդհանուր առմամբ՝ վերջին տարիների վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջին գծում՝ ՀՀ սահմաներում և ԼՂՀ-ի շփման գծում, խախտումները տեղի են ունենում քաղաքական իրադարձությունների, հանդիպումների, այլ կառավարման որոտում փոփոփոխությունների շրջանակներում»:
Արտաքին առևտրի խթանում, մաքսային վարչարարության պարզեցում, ներդրումային միջավայրի բարելավում, կոռուպցիոն երևույթների հաղթահարում. ՊԵԿ-ը բարեփոխումների հերթական քայլն է կատարում` ներդնելով դեղերի և դեղանյութերի ներմուծման «Մեկ պատուհան» համակարգ:
Այս վերջին իրադարձությունների շրջանակում, ես գոնե երկու անգամ հանդիպել եմ նրա հետ և հանդիպման ժամանակ փորձել ուղղության տալ, թե ի՞նչ կերպ նա կարող է աշխատել և ասել եմ, որ առաջինը պետք է զեկուցվի նախարարությանը, թե ինչպես կարող են դա իրականացնել։ Նաև նշել եմ, թե որոնք են մեր պետության հնարավորություները և մինչև ՀՀ նախագահին տեղեկացնելը խախտվել է մեր պայմանավորվածությունը: Բայց դա կապ չունի. Իմ վերաբերմունքը մեր մարտական գործընկերների նկատմամբ բարի դրացիական է: Ինչ էլ ուզում է լինի՝ ամենաշատը ես եմ նրանց հետ հանդիպում:
Ամենամեծ ջատագովներից ասելը չի նշանակում, որ Պաշտպանության նախարարը այդ քաղաքականության գագաթնակետում է կանգնած: Բայց հաշվի առնելով այն, որ մենք աշխարհագրական առումով այս տարածքից այլ տեղ գնալու հնարավորություն չունենք՝ հաշվի առնելով նաև մեր անվտանգության խնդիրները, որն իրականացնում ենք ռազմավարական գործընկերների, այն անվտանգային շրջանակների տիրույթում, որը կոչվում է ՀԱՊԿ, կարծում եմ՝ ճիշտ քայլ ենք կատարել: Միգուցե ժողովրդի մոտ տեղեկատվության աստիճանը մի քիչ բարձրանա ու բացատրվի:
Ժողովուրդ մի մասին պիտի չհամարենք, եթե ես առանձին եմ, դու առանձին՝ էդպես չի լինում. բոլորս միասին ժողովորդ ենք: Շարքային զինվորն էլ ա ժողովուրդ, ինքն էլ ա ընտանիքի տեր կամ էն լեյտենանտը, որ նոր ա ավարտել, գնացել սահման՝ իրա աշխատավարձն էլ են բարձրացնում, իսկ դուք խոսում եք Կառավարությունից, պատգամավորներից մենակ:
«Աֆիցերներին ինչքա՞ն փող եք տալիս՝ դու էտի ասա: Մերը գրողին ըլնին՝ զինվորականներին ինչքա՞ն եք տալիս»