Ձևը գտել են

Սեպտեմբերի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում հավաքվում և ուսումնասիրվում են Սահմանադրական փոփոխությունների տարբեր առաջարկներ:

Դրանցից մեկն այն է, որ խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս ընտրակարգով կազմակերպելու դեպքում` քվեարկությունը տեղի ունենա ռեյտինգային համակարգով: Այսինքն՝ ընտրողը քվեարկի ոչ միայն որևէ կուսակցության, այլ նաև այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուի օգտին: Այս համակարգը ընդունված է աշխարհի մի շարք երկրներում, և դրա իմաստը ներկուսակցական մրցակցության խթանումն է:

Այս համակարգի միջոցով ընտրողն ավելի մեծ հնարավորություն է ստանում մասնակցելու խորհրդարանի կազմի ձևավորմանը: Հայաստանում, սակայն, այս համակարգը կօգտագործվի բոլորովին այլ նպատակով. վերահսկելու յուրաքանչյուր թեկնածուի աշխատանքի արդյունավետությունը: Մեծամասնական ընտրակարգը օրենսդրորեն կվերանա, բայց իրականում այն ավելի մեծ ծավալ կընդգրկի:

Մանրամասն կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031