Բաժիններ՝

Գեղարքունիքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնար? ?ատեր Հայկուշ Մանուկյանին պատկանող սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, Ակունք բնակավայր):

Վերահսկողության ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝

– արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

– հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որը հնարավոր է լվանալ և ախտահանել,

– կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն եղել այնպես, որ բացառեն սն նդամթերքի աղտոտման ռիսկը,

– արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ինչպես նաև՝ անձնակազմի համար հանդերձարանով։

Սահմանվել է hայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930