Բաժիններ՝

Տաքսու վարորդը մեղադրվում է պոռնիկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ

Հոկտեմբերի 21-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին տյանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով դատաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex  դատական տեղեկատվական համակարգից, Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, «որ նա 2013-ի հունիս ամսվա ընթացքում մարմնավաճառներ Քրիստինե. Գ.-ին և Աստղիկ. Ա.-ին յուրաքաչյուր օրվա համար 5000 դրամ վարձատրության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «OPEL» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, ուրի ընթացքում վերջիններս պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ, ու Ա. Գրիգորյանը նրանցից յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո ստացել է 1000 դրամ գումար՝ նպաստելով Ք.  Գ.-ի և Ա. Ա.-ի կողմից պոռնիկությամբ զբաղվելուն»:

Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու կամ ավելի անձանց օգտագործելով: Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործով դատավորը Նելլի Բաղդասարյանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս