Բաժիններ՝

Դերվիշյան օգտատիրոջը պետական գաղտնիք է փոխանցել. Մանեն մեղադրվում է պետական դավաճանության մեջ

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր պետական դավաճանության դեպքի գործով առաջին դատական նիստը: Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի՝ նիստը հետաձգվել է կողմերի չներկայանալու պատճառով:

Հիշեցնենք, որԿապանի բնակչուհի 31-ամյա Մանե Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 08.01.2012թ. համացանցի ծրագրով, ծանոթանալով Տիգրան Դերվիշյան տվյալներով օգտատիրոջ հետ, փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են գտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու զինված ուժերը վարկապեգելու նպատակով:

«Մանե Մովսիսյանը ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամասում, աշխատելու ընթացքում փոխանցել է նաև ծառայության բերմամբ իրեն հայտնի դարձած, մասնավորապես այդ զորամասի վերաբերյալ տեղեկությունները, որոնք ռազմական բնագավառի պետական գաղտնիք են»,- ըստ datalex-ի՝ նշված է մեղադրական եզրակացության մեջ:

Մանե Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):

Կարդացեք նաև

Մանե Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս