Օմեգա ճարպաթթուների օգտակարությունը

Անցյալ դարի 30-ական թվականների սկզբին գիտնականները պարզեցին, որ որոշ ճարպաթթուներ ունեն բացառիկ հատկություն. դրանք ազդում են աճի վրա։ Այդ ճարպային թթուները կոչվեցին Օմեգա։ Ժամանակակից գիտնականները համարում են, որ Օմեգա բազմաչհագեցած ճարպաթթուներն առողջության և բավարար ինքնազգացողության գրավականն են։ Տարբերվում են Օմեգա-9, Օմեգա-6 և Օմեգա-3 ճարպաթթուները։ Օմեգա-9-ն օլեինաթթուն է, որը մեծ քանակությամբ պարունակվում է` ձիթապտղի և արախիսի, նաև կենդանական ճարպերում։

Օմեգա-9-ը գոյանում է լյարդում, որպես օրենք` օրգանիզմում չի նկատվում Օմեգա 9-ի սակավություն։

Ըստ որոշ հետազոտությունների` Օմեգա 9-ը շատ կարևոր է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար, ինչպեսև այլ օմեգա ճարպաթթուները` այն իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը և ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։
Օրգանիզմում հազվադեպ է նկատվում նաև Օմեգա-6 ճարպաթթուների սակավություն։

Դրանք բավարար քանակությամբ պարունակվում են գրեթե բոլոր բուսական յուղերում, ցորենի, ձվի, կաթնամթերքի մեջ։
Օրգանիզմի առողջական վիճակի պահպանման համար կարևոր է ոչ միայն Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուների` սննդի հետ ներմուծվող քանակությունը, այլ նաև դրանց փոխհարաբերակցությունը։

Կարդացեք նաև

vush0Համարվում է, որ Օմեգա 6-ի պահանջարկը կազմում է` օրը 2-6 գրամ, այդ քանակությունը կարելի է ստանալ 10-15 գ բուսական յուղից։ Ավելի բարդ է բավարարել օրգանիզմի պահանջարկն Օմեգա-3 ճարպաթթուների հանդեպ, որի մեկ օրվա պահանջարկը 1-2,5 գ է։ Վերոգրյալ պայմանները կբավարարվեն, եթե խմեք օրը 1 թ/գ կտավատի յուղ, որի մեջ պարունակվում են անհրաժեշտ քանակի Օմեգա-3 և Օմեգա-6 յուղերը (Ջ. Սահակյան, «Բուժում է վուշը», «168 Ժամ», 13.09.2012թ.

19-րդ դարի վերջից սկսած` հետզհետե խախտվել է Օմեգա ճարպաթթուների հավասարակշռությունը սննդակարգի մեջ։

Հազարամյակներ շարունակ Օմեգա-6։Օմեգա-3 փոխհարաբերակցությունը մոտ է եղել` 3։1։ Մեր օրերում այդ փոխհարաբերակցությունը փոխվել է մարդու առողջության համար ոչ բարենպաստ ձևով և հավասար է մոտավորապես` 30։1։

vushՕմեգա-3 ճարպաթթուների օգտակար հատկությունները
Օմեգա-3 ճարպաթթուների կարևորագույն աղբյուր են ճարպոտ ձուկը, ծովային մոլյուսկները և ջրիմուռները, նաև կտավատի, դդումի, ընկույզի, կանճրակի (ռապս) յուղերը, վուշի սերմը, ընկույզը, սոյան (եթե, իհարկե, գենետիկորեն մոդիֆիկացված չէ)։ Ցավոք ժամանակակից մարդու սննդակարգում նման մթերքները հազվադեպ են ընդգրկվում։

Հետաքրքիր է իմանալ, որ Օմեգա-3 ճարպաթթուների մեջ պարունակվող Ալֆա-լինոլենային թթուն կարգավորում է զարկերակային ճնշումը և խոլեստերինի մակարդակն արյան մեջ։ Այդ թթվի շնորհիվ պահպանվում է մաշկի և մազերի բավարար խոնավությունը։ Այս թթուն շատ է վերոգրյալ բուսական մթերքներում։

Ալֆա լինոլենային թթվից սինթեզվում են ևս 2 թթուներ` EPA և DHA։ Առաջինն անհրաժեշտ է բջիջների թաղանթի կառուցման և հորմոնների գոյացման համար, բարձրացնում է արյունատար անոթների առաձգականությունը, ջրային հավասարակշռությունը բջիջներում։

EPA ճարպաթթուների լավագույն մատակարարները ծովամթերքներն են։
DHA ճարպաթթուները կանխարգելում են ճարպերի կուտակումն օրգանիզմում, բարելավում են ուղեղի աշխատանքը։

Օմեգա-3 ճարպաթթուները կանխարգելում են առիթմիայի զարգացումը (հավասարեցնում է սրտի ռիթմերը) և «վատ» խոլեստերինի գոյացումը լյարդում։
Օմեգա-3 ճարպաթթուները կանխարգելում են դեպրեսիան և սթրեսը։

  • Անգլիացի գիտնականներն ուսումնասիրել են Օմեգա-3-ի ազդեցությունը տարբեր դպրոցների և տարիքային խմբերի աշակերտների վրա։ Վատ սովորող երեխաներին բաժանել են երկու խմբի։ Այն աշակերտների մոտ, որոնց տվել են Օմեգա-3` քառասուն տոկոսով բարձրացել է առաջադիմությունը։
  • Իռլանդացի գիտնականներն ապացուցել են, որ բազմաչհագեցած ճարպերը նվազեցնում են հիպերակտիվության դրսևորումները երեխաների մոտ։
  • Նորվեգացի գիտնականներն ապացուցել են, որ Օմեգա-3-ը նպաստում է երեխաների մտավոր զարգացմանը, երբ ապագա մայրը հղիության և երեխային կերակրելու շրջանում ուտում է Օմեգա-3-ով հարուստ սնունդ։

«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։

Տեսանյութեր

Լրահոս