Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի տեսագրությունը՝ ձայնով (տեսանյութ)
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» լրատվական կայքը ներկայացրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող տեսանյութը՝ ձայնով:
Նյութին կից ներկայացված են նաև Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի մեկնաբանությունները։
Ներկայացնում ենք այդ հրապարակման վերջին հատվածը.
«Վերջին կրակոցը մնացած բոլոր կրակոցներից ակնհայտորեն տարբերվում է և իր ձայնով և իր ուժգնությամբ:
«Այսինքն և ձայնով է ինքն ուրիշ և իր հնչեղությամբ: Եվ որպեսզի այդ բանն էլ շրջանցեն, փորձագետները նշել են, որ երկու միաժամանակյա կրակոցներ կարող էին եղած լինել: Բա այդ դեպքում որտեղ է 14-րդ պարկուճը: Բայց երբ դուք լսեք, ձեզ մոտ կասկած չի մնա որ այդ կրակոցը հստակ մեկն է եղել և շատ բարձր և ձայնագրող սարքին էլ շատ մոտ տեղից է արձակվել, այն իր ձայնով տարբերվում է մյուս կրակոցներից», համոզված պնդում է փաստաբանը՝ հավելելով,-
Այս ամեն ինչն իրար հետ վերցրած կարող ենք ասել, որ կրակոց եղել է նաև ոմն երրորդ անձի կողմից, ամենայն հավանականությամբ տնից, իսկ տանն այդ ժամանակ եղել է միայն Սուրիկ Խաչատրյանը:»
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում