«Որ տղա լիներ, կարող ա պատժեի, բայց…». Մհեր Սեդրակյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինչպես տեղեկացրել ենք, դիմել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝  խնդրանքով՝ իրեն պաշտպանել Հանրապետական պատգամավորներ Մհեր Սեդրակյանից, Գալուստ Սահակյանից և այլն: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ-ում Զ. Փոստանջյանի հնչեցրած հարցին հաջորդած ՀՀԿ-ականների գնահատականները Փոստանջյանի կողմից սպառնալիք են որակվել: 168.am-ը Մհեր Սեդրակյանից հետարքրքվեց, թե ինչպես է վերաբերում Զարուհի Փոստանջյանի քայլին: Ի պատասխան՝ նա նշեց. «Դե ամոթ իրան, որ ինքը կարա մտածի, որ ես կին կարամ նեղացնեմ կամ ծեծեմ: Ընդամենը ես իմ արտահայտությունն արել եմ՝ մեր ազգի շահերից ելնելով: Ես տղամարդ տղա եմ՝ ի՞նչ գործ ունեմ էտ կարգի բաների հետ: Որ տղա լիներ, կարող ա պատժեի, բայց…»: Նշենք, որ Զարուհի Փոստանջյանն այս պահին ԱԺ նիստերի դահլիճում է և նկատելի չէ նրա նկատմամբ որևէ ոտնձգություն:

Տեսանյութեր

Լրահոս