«Կարծում եմ, որպես քաղաքական մեծամասնություն մենք կունենանք երեք անդամակցություն, մնացածը՝ մեկական, կընդգրկվի նաև ՕԵԿ-ը, որը հենց սկզբից պետք է ընդգրկվեր: Իսկ «Ժառանգությունը»` որպես աղճատված խմբակցություն, որևէ անելիք չի ունենա նման բարձր պատվիրակությունների կազմում»:
168.am-ի տեղեկություններով՝ կտրուկ վատացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի առողջական վիճակը. պետք է փոխվի նրա սրտի փականը, որը կարող է իրականացվել լուրջ վիրահատական միջամտության արդյունքում:
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաները: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` Էդգար Հակոբյանը, մահացել էր:
Ինչպես ասում են` աշնանը ճտերը հաշվելու ժամանակն է, առավել ևս՝ գյուղատնտեսական ոլորտի համար: Տարվա ընթացքում բերքն ու բարիքը հավաքելուց հետո ժամանակն է մտածել, թե ինչ միջոցներով են գյուղացիները փակելու ֆինանսական կազմակերպություններից վերցրած վարկերը:
Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչներ Արմեն և Շողիկ Սարգսյաններն ունեն 11 դուստր: Տոնական օրերին ծնողների սիրտն ուրախությամբ է լսվում. մի ողջ երգչախումբ է ձայնակցում նրանց: Ամեն ինչ լավ էր մինչև այն օրը, երբ բժիշկները հայտնեցին, որ Շողիկը երիկամների վիրահատության կարիք ունի:
Անցած տարի Լոռու մարզի «Մուշ» ռեստորանում խնջույքից հետո վիճաբանության արդյունքում սպանված Սամվել Շարբաթյանի գործի դատաքննությունն ընթանում է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Այսօր` հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա:
«Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է, ինքն ամենայն հավանականությամբ վաղը կտեղափոխվի պալատ»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշան Հունանյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով, Կառավարության կողմից ներկայացված «Զբաղվածության մասին» օրինագիծը կարծես օրենք է «հոգեբանության փոփոխության մասին»
«Հիմա շատ կոնկրետ ժամանակաշրջան է Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ, և մենք այստեղ քննարկելու ենք հարցեր՝ քաղաքական բարեփոխումներից մինչև արդարադատության բարեփոխումներ, և շատ կարևոր է` քննարկվեն Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հետ կապված հարցեր»
Բուժիչ նամակներ Ով թեկուզ մեկ անգամ տեսել է վուշի ծաղկած դաշտը, անշուշտ, չի մոռանա այդ հորիզոնի հետ միախառնված, կապույտ ծովը հիշեցնող տեսարանը։ Հայտնի են վուշից ստացված մանվածքի բուժիչ հատկությունները, վերջերս կարդացինք վուշի սերմից ստացվող յուղի հակաուռուցքային հատկությունների մասին («168 Ժամ», 25.08.2013թ.)։ Այդ հրապարակման մեջ նկարագրված էր Ջոաննա Բադվիգի պարզ, սակայն հրաշալի արդյունքներ տվող դեղատոմսը. … […]
ՀՀ իշխանությունները հուսով են, որ նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի հետ կստորագրվի փաստաթուղթ, որով կարձանագրվի ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության շրջանակը:
Վերջին տարիներին ահագնացող ուղեղների արտահոսքի միտմանը գումարվել է նաև ընտանիքներով երկարաժամկետ բնակության նպատակով արտագաղթելու միտումը:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչությունում տեղի է ունեցել քննարկում և վարչությունը որոշում է կայացրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի փոփոխություն կատարել:
«Ես մի բան գիտեմ. այսօրվա դրությամբ` «մայր» հասկացողությունը բոլոր տղամարդկանց համար սրբություն է, և չեմ կարծում, որ որևէ մեկն իրեն թույլատրի նման հայհոյանքներ»: Նման մեջբերումներ անելն անգամ հաճելի է:
Երբ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ էր ուզում հարց տալ ՀԱԿ պատգամավորի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի միջև տեղի ունեցավ փոքրիկ միջադեպ: Կրքրեը թեժացան, երբ Փաշինյանը թեմայից դուրս խոսք ասաց: ԱԺ նախագահը ընդհատեց նրան և բարկացած հանձնարարեց անջատել պատգամավորի խոսափողը:
Հայաստանն այս տարածաշրջանում Ռուսաստանի միակ վստահելի գործընկերն է, և արդեն ժամանակն է, որ Ռուսաստանն ավելի մեծ հարգանքով վերաբերվի Հայաստանին, և Ռուսաստանի նախկին դեսպանի արած վիրավորանքներն անընդունելի են:
«Չեմ կարող ասել՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ամբողջին տեղյա՞կ է, թե՞ ոչ, համենայնդեպս, ես իր հետ այս պահին կապ չունեմ: Բայց կարծում եմ՝ տեղյակ կլինի, քանի որ ես ինքս մամուլից եմ տեղեկացել»:
Հայաստանի նախագահ Սարգսյանը սիրում է շախմատ, դրա համար եկեք խոսենք շախմատային լեզվով. Հայաստանը շախմատի տախտակին զոհաբերված զինվոր էր, որովհետև այս խնդիրն ավելի շատ վերաբերում էր Ուկրաինային: Այս առումով Հայաստանը, ցավոք սրտի, դեռևս «զինվոր» է, ոչ թե ավելի կարևոր ֆիգուր` «ձի» կամ «փիղ»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում որևէ մեկը տեղյակ չէ, որ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը որոշել է խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվել:
Ես առաջարկում եմ փակ լսումներ անցկացնել խորհրդարանում, հրավիրել ԼՂՀ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաև՝ փորձագետների, և քննարկել ճանաչման նպատակահարմարությունը: Եվ եթե կա խնդիր, որ պատգամ հնչեցնենք միջազգային հանրությանը և Ադրբեջանի ղեկավարությանը, որ Հայաստանում արդեն լրջորեն քննարկվում է այս հարցը, այդ դեպքում մենք կհասնենք մեր նպատակին:
«Ժառանգության» որոշ անդամներ վստահեցնում են, որ կուսակցության ղեկավարը պատրաստվում է հաջորդ տարվա սկզբին հրավիրել համագումար, որտեղ կառաջարկի նախագահ ընտրել Զարուհի Փոստանջյանին:
Ես հույս ունեի, որ մենք ձերբազատվել ենք այն ստրկամտական մոտեցումից, որը մեզ հրամցվում էր 200 տարիների ընթացքում, և այլևս պատրաստ ենք կառուցելու մեր անկախ պետությունը: Ցավոք սրտի, մեզանում դեռևս կա այն մտայնությունը, որ մենք փոքր ենք, խեղճ ժողովուրդ ենք, որին բոլորն ուզում են մորթել, և մենք պետք է գտնենք մեկին, ով թույլ չի տա, որ ուրիշները մեզ մորթեն: Նման մոտեցմամբ անկախության արժանի չէ ոչ մի ազգ:
Հովհաննիսյանը ցանկանում է հաջորդ տարի հրավիրել կուսակցության համագումար և կուսակցության անդամներին առաջարկել նախագահ ընտրել Զարուհի Փոստանջյանին: Ինքը՝ Փոստանջյանն, ասում է, որ 2014 թվականի իր ծրագրերի կուսակցություն ղեկավարելը չի մտնում. ինքը պատրաստվում է արու զավակ ունենալ և զբաղված է լինելու առավելապես դրանով:
Այսօր քննիչը դատարանին դրել է այնպիսի վիճակի մեջ, որ դատարանը, ըստ քննիչի, պետք է քրեական գործի մասին եզրակացություններ անի 2500 թերթից ընդամենը քննիչի կողմից ընտրված 210 թերթի հիման վրա: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ ծաղրանք է արդարադատության նկատմամբ, ինչ անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ և ինչ արհամարհական վերաբերմունք է հասարակական կարծիքի նկատմամբ: Չէ՞ որ հասարակությունը սպասում էր:
Երբ այդ նախաքննության ժամանակ ցուցմունքները տվել է, այդ ժամանակ իրենց, ոչ էլ երևի պարոն Եգորյանին հայտնի չի եղել, որ տեսախցիկները չեն արձանագրել, ձայնագրություն չկա, ասել է այն, ինչ ճիշտն է, ապա հետագայում արդեն, իմանալով, որ տեսախցիկները չեն արձանագրել, ասում է այն, ինչ իրենց է պետք: Դա այդպես չէ, ու էլի պատճառներ կան:
Սա ռազմաքաղաքական դաշինքի մեջ մտնող պետությունների համագործակցության նորմալ պրակտիկա է: Այո´, իսկապես Սերժ Ազատիչը հարց բարձրացրեց այն մասին, որ որոշ պետություններ անում են հայտարարություններ, որոնք հակասում են Հայաստանի դիրքորոշմանը: Բայց ևս կրկնում եմ` դա բարեկամական քննադատություն է: Եվ ես սա չէի որակի սուր քննադատություն կամ պետությունների ոչ ընկերական կամ թշնամական կեցվածք, դա ամենևին այդպես չէ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը քիչ առաջ ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:
Յունիբանկն ընդլայնել է այն վարկատեսակների ցանկը, որոնց համար կարելի է դիմել առանց բանկ այցելելու` օնլայն հայտ լրացնելով: Այսուհետ օնլայն հայտ կարելի է ներկայացնել ոչ միայն սպառողական վարկերի և վարկային քարտերի, այլ նաև` բիզնես վարկերի համար:
Չկա և չի կարող լինել Հայաստանում որևէ քաղաքացի, անկախ իր զբացեցրած պաշտոնից, ով կհամարձակվի բարձր ինտոնացիայով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև նա երբևէ որևէ մեկին չի վիրավորել և մշտապես հարգալից է եղել իր գործընկերներից հետ: