Երկրպագուներն ու գործընկերն այսօր՝ հոկտեմբերի 25-ին վերջին հրաժեշտը տվեցին դերասան Երվանդ Ենգիբարյանին։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որտեղ խաղում էր Երվանդը, մարդաշատ էր։ Նրա մարմինը թատրոնից դուրս բերեցին ծափահարությունների ներքո։
Անցած շաբաթ համացանցում ու լրատվամիջոցներում ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկը վերաբերվում էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մասնակցությամբ տեղի ունեցած մի միջադեպի, երբ վերջինս փրկեց ինքնասպանության փորձ կատարող մի քաղաքացու:
Ես, իհարկե, որպես հայր, մտահոգ եմ եւ ինձ շատ վատ եմ զգում որդուս հետ կատարվածի համար: Հուսամ` այսպիսի դեպքերի հետ իմ ընտանիքը առաջին եւ վերջին անգամ է առնչվում: Դավիթն ինքնուրույն, կայացած երիտասարդ է եւ իր արարքի համար թող պատժվի օրենքի սահմաններում: Գոնե ես` որպես ծնող եւ պաշտոնատար անձ ինչպես հայտարարել եմ` ինձ թույլ չեմ տա միջամտել գործին:
«Այս տարվա մրցույթում որակական աճը կրկնապատկվել ու նույնիսկ եռապատկվել է: Մենք ոչ միայն ավելի մեծ թվով հայտեր ենք ստացել, այլև խաղերի մեծ մասն արդեն ամբողջովին պատրաստ է օգտագործման համար, և վաղը ցուցահանդեսի այցելուները կկարողանան ինչպես գնահատել մասնակիցների ստեղծագործական միտքը, այնպես էլ իրականում խաղալ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
4-ամյա Շանթի մոտ 2013թ. հուլիսին հայտնաբերվել է արյան քաղցկեղ՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Երեխան այժմ բուժվում է Երևանի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:
«Տապալված տնտեսական քաղաքականությունը, կառավարության գործունեության ադրյունքում տնտեսական գրանցված անկումը խոսում են այն մասին, որ բարոյական չէ բարձրացնել աշխատավարձը»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
«Դե մենք սովորել ենք՝ ռեակցիա չենք տալիս, բայց Լևոն Զուրաբյանի ջղերը չդիմացան և նա փորձեց կարգի հրավիրել Փոստանջյանին»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանաժողովը (ՏՄՊՊՀ) որոշում է կայացրել «ԱրմենՏել» ընկերությանը տուգանել 20 մլն դրամի չափով: Որոշումը կայացվել է «Օրանժ Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա:
Հարցին, թե ինքը նիստի ժամանակ հնչեցրե՞լ է արտահայտություն «Յա, Լյովիկ, էս էլի թռա՞ր», Փոստանջյանը չպատասխանեց. «Չեմ կարող ասել ով է սղագրել: Դիմեք իրենց»:
«Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը, որպես քաղաքական թիմի ղեկավարներ, բնականաբար համագործակցել են և համագործակցելու են, աշխատելու են միմյան հետ»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Այսօր նրանց հաքերային համայնքի հետաքրքրությունն այլ ուղղությամբ է, իհարկե, դա չի նշանակում, որ ուշադրություն չկա նրան կողմից»,- ասաց փորձագետը: Նրա խոսքով` ավելի վտանգավոր են այն գործողությունները, որոնք տեսանելի չեն, օրինակ` տեղեկատվական արտահոսքերը, որի մասին, հնարավոր է՝ և չիմացվի:
Եթե Բարսելոնայից, Վալենսիայից կամ մեկ այլ քաղաքից եկել-հասել ես Մադրիդ, որ քո հարցերը լուծես, տեղում պարզում ես, որ դու լսողության հետ խնդիրներ ունես, ինըը նախկինում երբեք չես ունեցել։ Որովհետև քեզ անպայման կապացուցեն, որ ոչ թե իրենք քեզ չեն ասել, այլ դու ինքդ ուշադիր չես լսել։
Հայաստանում եղած օձերի, մասնավորապես՝ Հայկական իժի և Դարևսկու իժի վրա՝ նրանց պահպանության նպատակով, չիպեր են տեղադրում: Այս աշխատանքները մեր երկրում առաջին անգամ ձեռնարկել է ՀՀ ԳԱԱ կենսաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Լևոն Աղասյանը:
ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն Ազգային Ժողովում, պատգամավորների հետ հանդիպումների, և ՀՀ գլխավոր դատախազությունում, առաջին իսկ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ ինքը չի առաջնորդվելու յուրայիններ կամ օտարներ սկզբունքով. բոլորն իր համար յուրային են:
Տեխնոլոգիաներն այսօր այնքան սրընթաց են զարգանում, որ լուսանկարիչը պետք է հասցնի դրանց հետևից և տիրապետի դրանց: Միևնույն ժամանակ, այսօր լուսանկարչության ասպարեզում բավական դժվար իրավիճակ է հատկապես հենց պրոֆեսիոնալների համար, ովքեր վաստակում են լուսանկարչությամբ:
Պետությունը կրկին մտնում է քաղաքացու գրպանը. առաջին հարվածը զգում են ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները, ովքեր այլևս մտածում են երկիրը լքելու մասին:
«Գործը մինչև վերջ բացված չէ: Մենք անպայման պետք է բողոքարկենք, որ գործը մտնի վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանում, իհարկե, խոսելու ենք 100 հազար փոխանցման մասին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Ինձ համար շատ դժվար է եղել քաղաքանկարն անել ժամանակակից քաղաքի ստենդներով, ակվարելով, դա ռիսկ է, բայց իմ երկարատև աշխատանքի արդյունքում գործերս սկսեցին վաճառվել: Ավելին՝ այդ ամենն իր գնահատականը ստացավ շատ ավելի միջազգային բարձր հարթակներում, քան հայաստանյան քննադատական, պրոֆեսիոնալ տարածքն է:
Այսօր Տեղեկատվության զարգացման օրն է: Մեր երկրում հիմնականում սպառվում է լրատվական կայքերի տեղեկատվությունը, այն դեպքում, երբ կան նաև որոշակի քանակի այլ հետաքրքիր, հայերեն բովանդակություն ունեցող կայքեր, որոնք այդպես էլ հասանելի չեն դառնում հասարակությանը:
Հայ ծրագրավորողները հետաքրքրություն են ցուցաբերել Google ընկերության 20 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցույթի նկատմամբ: Դեռևս կոնկրետ անուններ և խմբեր չենք կարող հրապարակել, սակայն հայ մասնագետների կողմից լուրջ հետաքրքրություն կա այս մրցույթի նկատմամբ:
Մեզանից յուրաքանչյուրն, ով անձնապես առնչվել է հայաստանյան դատաիրավական համակարգին, համոզվել է, որ հանրապետությունում տիրող արդարադատության լիակատար դեֆիցիտի պայմաններում` բացահայտորեն ծաղկում է անօրինականությունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր էլ ժամանակ չունեցավ մտածելու հրաժարականի մասին: Իր հնարավոր հրաժարականի մասին հարցին երեկ, որդու ձերբակալման շուրջ տարածված տեղեկություններից հետո, նախարարը մամուլի խոսնակի շուրթերով ընդամենը հաղորդել է, թե «զբաղված է, հանդիպումների մեջ է»:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ գերխնդիրը սկզբունքորեն նոր կառույցի ձևավորւմն է, ինչի հիմքում լինելու է նոր ոստիկանը՝ այլ արժեհամակարգով և գործունեության չափորոշիչներով, օրինականության պահապան, ով նախևառաջ քաղաքացի է, ում մեջ պետք է երկխոսեն քաղաքացին ու ոստիկանը, ում առաքելությունը պետք է լինի ծառայությունը օրենքին ու ժողովրդին, իսկ կոչումը՝ իր կերպարով ու գործով հասարակության համար օրինակ ծառայելը:
Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին: Սա ցինիզմ է և սա հատուկ եմ ասում բոլոր նրանց համար, ովքեր իմ դիրքորոշումը կորակեն որպես պոպուլիտական:
Մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մեկ այլ գործ ամբաստանյալի մասնակցությամբ և առաջարկեց դատական նիստտերը հետաձգել առնվազն մեկ ամսով: Ամբաստանյալ Արթուր Պետրոսյանն էլ, կարծիք հայտնելով հաջորդ նիստին նշանակման օրվա մասին, ասաց, որ իր համար միևնույնն է. «Իմ համար մեկ է, կարաք այսօր էլ դատեք»:
Հակաօքսիդանտ նյութերը պաշտպանում են կենդանի օրգանիզմներն «ազատ ռադիկալների» վնասակար ազդեցությունից։ Փորձենք հասկանալ` ինչ բնույթ ունեն այդ «ռադիկալները» և ինչպես են ազդում մեր օրգանիզմի վրա։
ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 23-ին հրամաններ է ստորագրել: Այսպես` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:
Եվրոպական մեր գործընկերների օգնությամբ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ուղղությամբ և այժմ ցանկանում ենք շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ նույն ձևաչափով: Համագործակցությունը Եվրամիության հետ մենք չենք դիտարկում «սևի և սպիտակի» համատեքստում:
«Երբ տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունը», եկան նոր իշխանություններ, այս համակարգն այնտեղ ներդրվեց, դրանից հետո նրանք սանկցիաները՝ պատասխանատվությունը բարձրացրեցին այն պաշտոնյաների, որոնց աշխատավարձերը բարձրացրել էին: Ի՞նչ կատարվեց դրանից հետո՝ քրեակատարողական հիմնարկներում հայտնվեցին՝ նախարարները, փոխնախարարներ, մարզպետներ, փոխոստիկանապետեր, պատգամավորներ… բոլոր պաշտոնյաներից կարելի էր գտնել վրացական բանտերում»:
Ինչպես տեղեկացրել էր 168.am-ը՝ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ԱԺ ՀԱԿ եւ Ժառանգություն խմբակցությունների ղեկավարների միջեւ տեղի է ունեցել բանավեճ: