
Սեյրան Օհանյանը՝ Վոլոդյա Ավետիսյանի մասին

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ազատազրկումը կապ չունի նրա քաղաքական հայացքների հետ. այն կապված է Ավետիսյանի անձնական գործունեությամբ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Գտնում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել՝ կապված է նրա անձնական գործունեության հետ: Եթե նույնիսկ քաղաքական գործունեություն չլիներ և տեսնեինք, որ ինքը կապված է այդ հարցի հետ, նրա նկատմամբ հետապնդումն իրականացվելու էր»,- նշեց նա՝ ավելացնելով, թե ամեն դեպքում իր վերաբերմունքը դրանով չի փոխվել Վոլոդիա Ավետիսյանի նկատմամբ:
«Վոլորդյա Ավետիսյանի հետ ես միշտ էլ բարի դրացիական հարաբերություններ եմ ունեցել։ Այս վերջին իրադարձությունների շրջանակում, ես գոնե երկու անգամ հանդիպել եմ նրա հետ և հանդիպման ժամանակ փորձել ուղղության տալ, թե ի՞նչ կերպ նա կարող է աշխատել և ասել եմ, որ առաջինը պետք է զեկուցվի նախարարությանը, թե ինչպես կարող են դա իրականացնել։ Նաև նշել եմ, թե որոնք են մեր պետության հնարավորություները և մինչև ՀՀ նախագահին տեղեկացնելը խախտվել է մեր պայմանավորվածությունը: Բայց դա կապ չունի. Իմ վերաբերմունքը մեր մարտական գործընկերների նկատմամբ բարի դրացիական է: Ինչ էլ ուզում է լինի՝ ամենաշատը ես եմ նրանց հետ հանդիպում»,- նշեց նա։