Մանվել Գրիգորյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին
168.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է նա վերաբերվում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, այն դեպքում, երբ աղքատության մակարդակը, անգամ պաշտոնական տվյալներով, բավական բարձր է, պատասխանեց.
«Ընդհանրապես կյանքում, բոլոր տեղերում էլ լավ ու վատ կա, շատ ստացող էլ կա, քիչ էլ, մեր ժողովուրդն էլ, բոլոր ժողովուրդերն էլ նեղությունների մեջ են: Բայց տեսա՞ք՝ բյուջեով ինչքան գումար են հատկացրել, շատ ծախսեր կան, սա նշանակում ա, որ ամեն ինչ գնալու ա ժողովրդի համար: Ժողովուրդ մի մասին պիտի չհամարենք, եթե ես առանձին եմ, դու առանձին՝ էդպես չի լինում. բոլորս միասին ժողովորդ ենք: Շարքային զինվորն էլ ա ժողովուրդ, ինքն էլ ա ընտանիքի տեր կամ էն լեյտենանտը, որ նոր ա ավարտել, գնացել սահման՝ իրա աշխատավարձն էլ են բարձրացնում, իսկ դուք խոսում եք Կառավարությունից, պատգամավորներից մենակ»: